Ահա թե ինչպես կարելի է թեթևացնել ատամի ցավն առանց դեղահաբերի՝ տնային պայմաններում

Փորձառու ատամնաբույժը պատմել է, թե ինչպես կարելի է ազատել ատամի ցավն առանց դեղորայքի։ Պարզվում է, որ արտակարգ իրավիճակներում իսկապես հնարավոր է թեթևացնել ատամի ցավովը։ Տեղեկատվություն նրանց համար, ովքեր միշտ չէ, որ իրենց հետ ցավազրկողներ ունեն։

Ինչպե՞ս ազատվել ատամի ցավից տնային պայմաններում․

Պրոպոլիս. Ցավը թեթևացնելու համար ատամի վրա պետք է քսեք հեղուկ պրոպոլիս կամ դրա սպիրտային թուրմով թրջված մարլիա։ Այս կոմպրեսը պահեք այնքան ժամանակ, մինչև ցավն անցնի։ Միջոցը ոչ միայն թեթևացնում է բորբոքումը, այլև սպանում է մանրէները: Բայց այս մեթոդը արդյունավետ է միայն այն դեպքում, եթե Դուք ալերգիա չունեք մեղվաբուծական արտադրանքի նկատմամբ։

Աղ և սոդա: Ցավը թեթևացնելու համար բերանը ողողեք հետևյալ բաղադրիչների լուծույթով՝ 200 մլ սենյակային ջերմաստիճանի ջուրը խառնեք 2 ճ.գ. խմորի սոդայի և մի քիչ ծովի աղի հետ: Քանի որ միջոցի ազդեցությունը տևում է ոչ ավելի, քան 2 ժամ, կրկնեք այն օրը 5-6 անգամ։

Սառույց. Այս միջոցը նույնիսկ ավելի կարճ է պահում իր ազդեցությունը, քան սոդայի լուծույթը` մինչև 40 րոպե: Սառցե խորանարդը պահեք ատամի մոտ (ոչ մի դեպքում չդնել դրա վրա) մի քանի րոպե, մինչև տվյալ հատվածը սկսի թմրել:

Բուսական թուրմ. Դուք կարող եք խոտաբույսերի թուրմ պատրաստել եզան լեզվով, եղեսպակով կամ երիցուկով: Բերանը ողողեք սենյակային ջերմաստիճանի թուրմով։ Բուսական թուրմը կհանգստացնի գրգռված լորձաթաղանթները, կվերացնի ցավը։

Այժմ Դուք գիտեք, թե ինչպես կարելի է ազատել ատամի ցավը արտակարգ իրավիճակներում: Այնուամենայնիվ, հենց որ հնարավորություն ունենաք, խորհուրդ եմ տալիս անմիջապես դիմել ատամնաբույժի:

 

Оцените статью