Բոլորին է հայտնի բանանի հաճելի ու քաղցր համը, ինչի շնորհիվ այս միրգը մեծ տարածում է գտել։ Այդ իսկ պատճառով այն հաճախ օգտագործվում է տարբեր աղանդերների պատրաստման ժամանակ։ Սակայն քչերը գիտեն, որ այս մրգի կեղևում ավելի շատ սննդանյութեր կան, քան բուն միջուկում: Ուստի մենք որոշել ենք հետաքրքիր տեղեկություններ պատմել բանանի մասին։ Այս փաստերը մրգի կեղևի, օգտակար հատկությունների և անսովոր կիրառության մասին Ձեզ անպայման կզարմացնեն:
Բանանի կեղևի օգտակար հատկությունները մեր առողջության համար․
Այս մրգի կեղևն օգնում է կապտուկների և կոշտուկների դեպքում: Պարզապես պետք է օրը երկու անգամ 30 րոպե տևողությամբ բանանի կեղև քսել կապտած հատվածին։ Իսկ առաջացած կապույտ բծերը շատ ավելի արագ կանցնեն։ Իսկ եթե կեղևը վիրակապով կպած թողնեք վնասված հատվածին ամբողջ գիշերը, ապա շուտով այտուցներ չեն լինի։
Հեռացնում է կարմրությունը․
Երբ առավոտյան պետք է թարմ ու կենսուրախ երևալ, բայց անքուն գիշերվա հետևանքով աչքերդ կարմրել են կամ արցունքներ են թափվում, բանանի կեղևն այս հարցում թիվ մեկ օգնականն է։ Այն պետք է ուղղակի 10 րոպեով քսել կոպերին։ Քանի որ այս մրգի մաշկը հակաբորբոքային ազդեցություն ունի, կարմրության հետք չի մնա։
Խոնավեցնում է մաշկը
Բացի այդ, բանանի կեղևը դրականորեն է ազդում մաշկի վրա։ Այն պարունակում է նյութեր, որոնք թույլ են տալիս ազատվել կլպված մաշկից։ Մրգային կեղևը հիանալի խոնավեցնում է մաշկը։ Գլխավորը չծուլանալն ու դրանով պարբերաբար մերսում կատարելն է։
Ապահովում է ավելի սպիտակ ժպիտ
Բանանի կեղևը, անշուշտ, օգտակար կլինի անձնական խնամքի մեջ: Ի վերջո, այն կարող է օգտագործվել տարբեր ձևերով: Այս մրգի կեղևը սպիտակեցնող հատկություն ունի։ Այդ իսկ պատճառով նրանք, ովքեր ցանկանում են ունենալ անթերի ժպիտ, կարող են կեղևը քսել ատամի էմալին։