Այս դետոքս-աղցանն օժտված է աղիները էֆեկտիվ մաքրելու և օրգանիզմն առողջացնելու հատկությամբ։
Առողջ մարսողական համակարգն ապահովում է առողջ մարմին ունենալու մեծ շանսեր։ Երբ մարդն ունի հաստ աղիքի հետ կապված խնդիրներ, օրինակ՝ բորբոքում, ինֆեկցիա, տոքսիններ, բախվում է մի շարք հիվանդությունների հետ։ Դրանց շարքում են․
- ճարպակալում, ավելորդ քաշ
- փորկապություն
- հոգնածություն
- վաղաժամ ծերացում
- գլխացավեր
- ալերգիա
- ինֆեկցիաներ
- քրոնիկ հիվանդություններ։
Քանի որ մեր իմունային համակարգի մոտ 70%-ը գտնվում է աղեստամոքսային տրակտում, մարսողական համակարգի հետ կապված խնդիրները հանգեցնում են իմունիտետի թուլացման։
Քաշը սկսում է ավելանալ այն ժամանակ, երբ մարսողական համակարգը չի կարողանում ճեղքել սնունդը։ Մարսողական համակարգն առողջացնելու լավագույն միջոցն է ճիշտ սնվելն ու շատ շարժվելը։
Առողջ սնվելու և օրգանիզմը մաքրելու հարցում կօգնի այս դետոքս-աղցանը։
Անհրաժեշտ է․
- բազուկ
- կաղամբ
- գազար
- կիտրոնի հյութ
- նեխուրի արմատ
- ցանկացած կանաչի
- ձիթայուղ կամ կտավատի ձեթ։
Բանջարեղենն անցկացնել քերիչով, կանաչին կտրատել, ավելացնել ձեթը, կիտրոնի հյութը, մի պտղունձ հիմալայան աղ։ Առողջարար աղցանը պատրաստ է։
Նյութը հրապարակման պատրաստեց Առաջին ինֆո կայքը