Խատուտիկի յուղը մեծ պահանջարկ ունի ողջ աշխարհում:Միայն օգտագործվում է ինչպես ներքին, այդպես էլ արտաքին մանիպուլյացիաների համար:
Խատուտիկի յուղը շատ օգտակար է, քանի որ դրա մեջ պարունակվում է լեցետին, որը լայն կիրառում ունի փսորիազի բուժման ժամանակ:
Յուղն օժտված է հակաբորբոքային հատկություններով:Խատուտիկի յուղ կարող եք պատրաստել ինքներդ՝ տան պայամաններում:
Ինչ է անհրաժեշտ անել.
Վերցրեք մեծ տուփով խատուտիկ, այն վաճառվում է դեղատներում, 500մլ սառը քամած յուղ՝ կտավատի, քունջութի, դեղձի կամ ձիթայուղ:
պատրաստման եղանակ.
Բանկայի 1/3 մասը լցնել խատուտիկի ծաղիկներով: Մինչև վերջ լցնել յուղով: Թողնել արևոտ պատուհանագոգի վրա՝ 2 շաբաթ:
ծաղիկները պիտի դառնան շագանակագույն
դրանից հետո յուղը պետք է լցնել ստերիլիզացված բանկայի կամ շշի մեջ
պահել սառը տեղում
Կիրառման եղանակ.
Ստացված յուղով շփել խնդրահարույց հատվածները. պարանոցը, ծնկները, ոսկրային կոշտուկը, գլխացավի դեպքում՝ քունքը:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։
Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։