Ի տարբերություն շատ այլ բույսերի, հալվեն ունի մի շարք օգտակար հատկություններ։ Այն կարող է օգնել այրվածքների, վնասվածքների դեպքում։ Հալվեն համարվում է ունիկալ բույս։
Հավանաբար, շատերը տեղեկացված են հալվեի առավելությունների մասին, սակայն այն ունի մի քանի հատկություն, որոնց մասին գրեթե ոչ մեկի հայտնի չէ։ Հալվեն բուժում է փսորիազը, էկզեման, դերմատիտը և այլ մաշկային ալերգիաները։
Հալվեն բուժման և գեղեցկության համար․
- մաքրում է շպարը; հալվեն սառեցնող հատկություն ունի, որը թույլ է տալիս հանգստացնել մաշկը;
- ավելացրեք այն ձեր շամպունին; որպես արդյունք կստանաք փայլուն մազեր;
- խթանում է մազերի աճը; հալվեն պարունակում է ֆերմենտ, որն օգնում է մազերին ավելի արագ երկարել;
- մազերի կոնդիցիոներ; մերսեք գլուխը հալվեի փոքր քանակությամբ գելով և թողեք 2 րոպե, լվացեք;
- կանխարգելում է մաշկի վրա զոլերի առաջացումը;
- լնդերի բորբոքում; եթե լնդերն այտուցված են, հալվեն հանգստացնում է ցավը;
- եղունգների ամրացում;
- խոնավեցնում է մաշկը, ամրացնում մաշկի հյուսվածքները՝ ապահովելով դեպի բջիջներ թթվածնի մատակարարում;
- այրվածքների բուժում;
- թրաշվելու գել; հալվեն ապահովում է հարթ մակերես;
- պայքարում է հարբուխի ու մրսածության դեմ, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ, ամինաթթուներ և ֆերմենտներ, որոնք լավացնում են իմունային համակարգը;
- բուժում է հերպեսը, էկզեման, փսորիազը, դերմատիտը և այլ մաշկային ալերգիաները։ Հալվեն կարող է ներթափանցել մաշկի մի քանի շերտի միջով։
Եղեք առողջ։