Ավելորդ քաշը բարձրացնում է երեխաների մոտ զարկերակային գերճնշման զարգացման հավանականությունը․ հետազոտություն

Երեխաների մոտ ավելորդ քաշը կապված է զարկերակային գերճնշման զարգացման բարձր հավանականության հետ: Այս մասին հայտնում է Kaiser Permanente բժշկական ընկերությունը։

Հետազոտության շրջանակներում ընկերության մասնագետներն ուսումնասիրել են 2008-2015 թվականներին իրենց բուժառու հանդիսացող 801,019 երիտասարդի բժշկական քարտերը՝ նրանց կենսաբժշկական պարամետրերին ծանոթանալու և երեխաների մոտ զարկերակային գերճնշման առկայությունն ստուգելու համար: Մասնակիցները բաժանվել են քաշային երեք խմբի՝ ցածր, միջին և ծանր:

Արդյունքում պարզվել է, որ ծանր քաշ ունեցող դեռահասների մոտ առաջիկա 5 տարում զարկերակային գերճնշման զարգացման հավանականությունը 26 տոկոսով ավելի բարձր էր, քան միջին քաշ ունեցող դեռահասների մոտ։ Ընդ որում՝ տարվա ընթացքում մարմնի զանգվածի ինդեքսի բարձրացումը յուրաքանչյուր 1 միավորով բարձրացնում էր հիվանդության զարգացման վտանգը ևս 4 տոկոսով։

Միևնույն ժամանակ հետազոտությունը ցույց է տվել, որ զարկերակային գերճնշման զարգացման վտանգն ավելի բարձր էր տղաների, ինչպես նաև պետության կողմից ֆինանսավորվող բժշկական ապահովագրությունից օգտվող երեխաների մոտ։

աղբյուր

Оцените статью