Արյան բարձր ճնշման նախազգուշացնող նշանները. անուշադրության մի մատնեք

Fithacker.ru-ն գրում է, որ մեր օրերում հիպերտոնիան բավական տարածված խնդիր է, որը հանդիպում է նաև երիտասարդների շրջանում։ Այն կարող է սրտի իշեմիկ հիվանդության, կաթվածի, երիկամների վարակի անուղղակի պատճառ դառնալ։ Արյան բարձր ճնշումը տարբեր գործոնների ազդեցության հետևանք է, այդ թվում՝ երիկամային խնդիրների, ապնոէի, մակերիկամների ուռուցքների, արյունատար անոթների արատների, վահանաձև գեղձի խնդիրների, որոշակի դեղամիջոցների օգտագործման, ալկոհոլի չարաշահման, թմրամիջոցների օգտագործման։

Ժամանակի ընթացքում հիպերտոնիան կարող է հանգեցնել այնպիսի լուրջ խնդիրների, ինչպիսիք են քրոնիկ սրտային անբավարարությունը, տեսողության հետ կապված խնդիրները, կաթվածը, անևրիզմը, հիշողության խնդիրները, ինֆարկտը։

Որպես կանոն՝ արյան բարձր ճնշման դեպքում սկզբնական շրջանում նշաններն այնքան էլ արտահայտված չեն լինում, մինչև խնդիրն ավելի է խորանում։ Դա է պատճառը, որ դրանք բավական հեշտ է շփոթել այլ հիվանդությունների նշանների հետ։

Նշանների թվում են.

• ցավ կրծքավանդակում
• տեսողության հետ կապված խնդիրներ
• առիթմիա
• հոգնածություն
• աղմուկ ականջներում։

Կարող են նկատվել նաև գլխացավեր, արյունահոսություն քթից, շնչահեղձություն, քրտնարտադրություն, դեմքի կարմրություն։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Оцените статью