Ավելորդ քաշն այն խնդիրն է, որի հետ բախվում է մարդկանց մեծամասնությունը: Բանն այն է, որ մարդիկ ունեն շատ հոգսեր և ապրում են զբաղված կյանքով, բացի այդ քիչ են օգտագործում առողջ սնունդ:
Ավելորդ քաշի ամենատարածված պատճառներից մեկը՝ դանդաղ նյութափոխանակությունն է: Երբ այդ գործընթացը դանդաղում է, օրգանիզմը սկսում է յուրացնել բոլոր սննդանյութերը, ինչի արդյունքում մենք ամեն ինչից ավելի շատ ենք ստանում, քան անհրաժեշտ է: Դա վերաբերվում է նաև ճարպին: Դրանից հետո քաշը սկսում է ավեանալ:
Այժմ կպատմենք մի բաղադրատոմսի մասին, որը, բառացիորեն, ձեր մարմնից դուրս կբերի ճարպը:
Ինչ է անհրաժեշտ.
- կոճապղպեղ՝ թարմ կամ փոշի, 1ճ.գ.
- անանուխի տերև՝ 12 հատիկ
- վարունգ՝ 1 հատ
- կիտրոն՝ 1 հատ
- մաքուր ջուր՝ 8,5 բաժակ
Պատրաստման և կիրառման եղանակ.
Սկզբում վերցրեք մեծ կաթսա, որի մեջ հնարավոր կլինի լցնել ամբողջ ջուրը: Հետո բոլոր բաղադրիչները, նաև կիտորնի հյութը լցրեք բանկայի մեջ և լավ խառնեք, իսկ հետո ավելացրեք ջրի մեջ:
Ըմպելիքը դրեք սառնարանը՝ թողնելով ամբողջ գիշեր:
Ստացված խառնուրդից պետք է խմել օրական 1 բաժակ: Սակայն եթե տվյալ բաղադրիչներից որևէ մեկը ձեզ մոտ կարող է ալերգիա առաջացնել, ապա այս միջոցը ձեզ հարմար չէ: