Այս անուշաբույր համեմունքը մենք օգտագործում ենք խոհանոցում: Այն հավելում ենք թթուների մեջ, օգտագործում ենք հյութերի, խմիչքների մեջ որպես բուրմունք: Բայց սա ամենը չէ: Մեխակը կարելի է օգտագործել բուժական նպատակներով:
Մեխակի օգտակար հատկություններըՄեխակը հարուստ է սնուցող նյութերով, որոնք անհավատալիորեն օգտակար են: Այն ունի հակաբորբոքային, հակասնկային, մանրէասպան, ցավազրկող հատկություններ: Մեխակի մեջ կան այնպիսի հանքանյութեր, ինչպիսին են երկաթը, մանգանը, կալիումը, սելենը, մագնեզիումը, վիտամիններ՝ A, C , K և բետտա –կարոտին:
Տեսնենք՝ ինչպե՞ս կարելի է օգտագործել մեխակը:Մեխակի օգտագործման ձևեր
Անալգետիկ և հակասեպտիկ
Մեխակը անցկացնում է ատամնացավը, լնդերի և կոկորդի բորբոքումը: Դրա համար պետք է մեխակի մի քանի հատիկ լցնել եռացող ջրի մեջ, թողնել սառչի: Այս թուրմով կարող ենք ողողել բերանը: Այս նպատակով կարելի է օգտագործել նաև մեխակի յուղը, քսելով այն լնդերին և ատամներին: Մեխակը օգնում է նաև վերքերի և այրվածքների դեպքում:
Արյան շրջանառություն:
Մեխակը հիանալի մաքրում է արյունը, տոքսիկ նյութերից և լավացնում է արյան շրջանառությունը: Բացի այդ նա բարձրացնում է իմունիտետը(դրա համար պետք է այն ընդունել թեյի տեսքով):1լ ջրին ավելացրու 1 թ գդալ մեխակ և եռացրու տասը րոպե: Ընդունել այն օրվա մեջ 3 բաժակից ոչ ավել:
Խորխի հեռացում:
Այս թեյը օգնում է նաև հազի դեմ: Մեխակն ունի խորխաբեր հատկություն, նվազեցնում է խորխի քանակը թոքերում:
Արագացնում է նյութափոխանակությունը
Մեխակը նպաստում է նյութափոխանակությանը, մեծացնում է թքի և այն հեղուկի քանակությունը, դրանով իսկ օգնելով ճարպի արագ հալեցմանը:
Պրոֆիլակտիկ միջոց:
Համաճարակի ժամանակ բերանումդ պահիր մեխակի 2 կտոր, դա քեզ կօգնի խուսափել վարակից և կարգավորել իմունիտետը:
Մարսողության կարգավորում:
Մեխակը կարգավորում է մարսողությունը, քանի որ մեծացնում է մարսողական ֆերմենտների սեկրեցիան: Օգնում է ազատվել սրտխառնոցից, փորկապությունից և աղիքների անհարմարությունից:
Օգնում է բուժել խոցը: Դրա համար պետք է օգտագործել յուղը: 1 ճ.գ յուղը խառնել 1 բաժակ տաք ջրին և ընդունել օրը 3 անգամ մեկ ամիս:
Վահանաձև գեղձ:
Շատ օգտակար է մեխակը նաև վահանաձև գեղձի համար: Այն ծառայում է որպես պրոֆիլակտիկ միջոց հիպոթերիոզի և հիպերթերիոզի ժամանակ: Ուղղակի պետք է օգտագործել թեյի ձևով:
Դաշտանի կարգավորման դեպքում:
Մեխակը օգնում է կանանց դաշտանի ուշացման ժամանակ: Պետք է պատրաստել օգտակար թուրմ: 500 մլ եռացող ջրի մեջ գցել 7-8 սոխի թաղանթներ, 2 թ.գ մեխակ: Եռացնել 10 րոպե, թրմել, ավելացնել 2 թ.գ խնձորի քացախ: Ընդունել 150 մլ ուտելուց կես ժամ առաջ:
Համենայնդեպս հարկավոր է դիմել բժշկի: Հիշիր այն չի կարելի հղի կանանց:
Սնկեր:
Մեխակի յուղը քսել մատներին և մազերին: Այն օգնում է նաև եղունգների ամրացմանը:
Անքնություն:
Այդ հաճույքը օգնում է լուծել քնի հետ խնդիրը:Շուտ քնելու համար մեխակով փոքրիկ պարկը դիր գլխավերևում: Բայց սա այն դեպքում, եթե մեխակի բույրը քեզ չի գրգռում:
Դժվար է հավատալ, որ այս հասարակ միջոցը ունի այսքան օգտակար հատկություններ: Բայց իրականում, սա դեռ ողջ բուժական միջոցները չեն:Մեխակը դեռ շատ գաղտնիքներ ունի:Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ մեխակը կարող է պայքարել ուռուցքների դեմ: Այնպես որ թեյ խմելուց մի մոռացիր ավելացնել մի փոքր մեխակ: