Գարնանը ճնշման խնդիրներով մարդկանց համար վտանգավոր շրջան է…ներկայացնում ենք ճնշումը կարգավորող բնական խորհուրդներ

Արյան ճնշումը իջեցնող կալիումն առկա է մի շարք մթերքներում։ Ասել է Ջորջի հետազոտական ​​ինստիտուտից սննդաբան Լիպինգ Հուանգը, որի խոսքերն է մեջբերել The Sun-ը:

Ըստ Հուանգի՝ մեծ քանակությամբ կալիում կա բանջարեղենի և մրգերի, հատկապես բանանի, կիվիի և խուրմայի, ինչպես նաև հատիկեղենի, ընկույզի և տերևավոր կանաչի մեջ:

Բացի այդ, սննդաբանը խորհուրդ է տվել սովորական աղը փոխարինել կալիում պարունակող աղով։ «Այն նվազեցնում է ինսուլտի ռիսկը 14 տոկոսով, իսկ սրտի հիվանդությունը՝ 13 տոկոսով»,- նշել է նա:

Հուանգը նման տվյալներ է մեջբերել՝ հղում անելով հետազոտությանը, որին մասնակցել է ավելի քան 20 հազար մարդ։ Հինգ տարի շարունակ նրանք սովորական աղի փոխարեն կալիում պարունակող աղ են օգտագործել։ Հետազոտվողների արյան ճնշումը նվազել է հենց սննդակարգում կալիումի քանակի ավելացման պատճառով։

 

Оцените статью