Ինչը բացառել սննդակարգից՝ առողջ և փայլուն մաշկ ունենալու համար

Առողջ մաշկ ունենալու համար բժիշկը խորհուրդ է տալիս հրաժարվել ալկոհոլից, ծխելուց եւ խիստ դիետաներից։

Times Of India-ի համար հոդվածում վերարտադրողական առողջության մասնագետ, Ուփսալայի համալսարանից (Շվեդիա) Սադհանա Կալան պատմել է սովորությունների մասին, որոնք նպաստում են փայլուն մաշկին:

w160312-927 » Чистая кожа - НЕ несбыточная мечта

Կալան նշել է, որ առողջ մաշկը պարտադիր չէ, որ կատարյալ լինի։

«Մաշկի վրա կարող են լինել հետծննդաբերական ձգվող նշաններ, նկատելի ծակոտիներ, բծեր, կնճիռներ։ Սակայն առողջ մաշկը կարմիր չէ, բորբոքված չէ, չափազանց յուղոտ կամ չոր չէ, հարթ է՝ աննշան ցանով: Այն ձիգ է եւ փայլուն»,- բացատրել է նա:

Մաշկի առողջության վրա ազդում են ոչ միայն գենետիկան եւ առողջական վիճակը, այլեւ սովորությունները: Բժիշկը խորհուրդ է տվել թողնել ծխելը եւ նվազեցնել ալկոհոլի օգտագործումը։ «Ալկոհոլը առաջացնում է դեմքի կարմրություն, դերմատիտ, ռոզացեա, մաշկի վարակներ, փսորիազ», — զգուշացրել է նա:

Բացի այդ, առողջ եւ ձիգ մաշկի համար անհրաժեշտ է քնել օրական առնվազն ութ ժամ եւ պարբերաբար մարզվել: «Ամեն շաբաթ  մինչև 150 րոպե չափավոր աերոբիկ վարժություններ արեք, օրինակ՝ արագ քայլք», — ասել է Կալան:

Առողջ մաշկին նպաստում է նաեւ սթրեսի նվազեցումը՝ մեդիտացիայի, յոգայի, սոցիալական ակտիվության, ուլտրամանուշակագույն ճառագայթներից խուսափելու եւ խիստ դիետաներից խուսափելու միջոցով: «Քաշի կրկնվող կորուստը եւ ավելացումը հանգեցնում են մաշկի թուլացման, կնճիռների եւ մաշկի ձգվող նշանների: Ծայրահեղ դիետաները հանգեցնում են նաեւ կարեւոր վիտամինների եւ հանքանյութերի դեֆիցիտի, ինչը վնասում է մաշկին»,- զգուշացրել է վիրաբույժը։

Статьи: Чистая и сияющая кожа без проблем: советы экспертов Амрита | Блог компании Amrita.ua

Ի վերջո, Կալան առաջարկել է սննդակարգից բացառել բարձր գլիկեմիկ ինդեքսով սնունդը (բիսկվիթներ, տորթեր, քաղցր ըմպելիքներ), չիփսերը, չափազանց աղի, կծու եւ շատ համեմունքներով ուտեստները:

Оцените статью