Երբ թրոմբը խցանում է արյունատար անոթը, առաջանում է երակային թրոմբոէմբոլիզմ: Երբ այն խցանում է ավելի խորքային երակները, ապա առաջանում է խորքային երակների թրոմբոզ: Սակայն եթե թրոմբն առաջանում է թոքերում, ապա սա հանգեցնում է թոքային թրոմբոէմբոլիզմի:
Բացի այդ, հղիության վերջին ամիսներին արգանդի ծանրության հետևանքով սեղմվում է սիներակը, ինչի պատճառով վատանում է ոտքերում արյան շրջանառությունը, ընդ որում՝ անշարժությունը միայն էլ ավելի է վատացնում իրավիճակը:
Բացի այդ, ծննդաբերությունից հետո հարկավոր է անպայման ստուգել ոտքերը, քանի որ ամենից հաճախ հենց ոտքերում են առաջանում թրոմբներ: Հարկավոր է անպայման տեղյակ պահել բժշկին, եթե.
· ոտքերում (հատկապես միայն մեկում) նկատվում են ցավեր ու տհաճ զգացողություններ,
· մարմնի ջերմատիճանը բարձրանում է,
· այտուցվում են ոտնաթաթերն ու կոճերը,
· առաջանում է թեթև հևոց ու կրծքի ցավեր,
· նկատվում է ցավ որովայնի ստորին հատվածում:
Այս ախտանշաններից որոշները (օրինակ այտուցվածությունը) հղիության ընթացքում սովորական երևույթ են, ուստի պետք չէ հուսահատվել ու խուճապի մատնվել:
Որոշ կանայք շատ ավելի վտանգված են, քան մյուսները: Ռիսկային են.
· 35 տարեկանից բարձր կանայք,
· շատ գեր կանայք,
· կանայք, որոնց մոտ նախկինում թրոմբներ են եղել,
· երակների վարիկոզային լայնացման ծանր փուլերով տառապողները,
· ծխախոտը չարաշահող կանայք,
· մանգաղաբջջային անեմիայով տառապողները,
· բորբոքային հիվանդությամբ տառապողները:
Ոմանց մոտ տրոմբոզի առաջացման վտանգը կապված է հենց հղիության հետ, օրինակ՝
· բազմապտուղ հղիության դեպքում,
· էկլամպսիայի դեպքում,
· եթե հղիությունն արդեն 4-րդն է կամ ավելին,
· վարակների դեպքում (օրինակ միզուղիների վարակների),
· ծննդաբերությունից հետո մեծ քանակությամբ արյուն կորցնելու դեպքում,
· կեսարյան հատման դեպքում:
Եթե ռիսկային գործոնները շատ են, ապա բժիշկը կարող է կանխարգելիչ նպատակներով նշանակել ոչ մեծ չափաբաժնով հակակոագուլյանտներ:
Սակայն ամբողջ հղիության ընթացքում նման դեղամիջոցների օգտագործման դեպքում հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ և որոշել ցավազրկման հետագա միջոցը: Որոշ դեղամիջոցներ չի կարելի օգտագործել էպիդուրալ անզգայացման հետ մեկտեղ: Հիվանդը նաև ստիպված կլինի բժշկի հետ նախապես որոշել արյունը ջրիկացնող ու անզգայացնող դեղամիջոցները: Բացի այդ, եթե նախկինում արդեն եղեն են թրոմբների հետ կապված խնդիրներ, սակայն դեղամիջոցների կարիք նարկայում արդեն չկա, հնարավոր է, որ ծննդաբերությանը մոտ լինի դրանք կրկին ընդունելու անհրաժեշտություն:
Թոքային թրոմբոէմբոլիզմը համարվում է Մեծ Բրիտանիայում հղի կանանց ու ծծնդկանների մահացության հիմնական պատճառը: Այն ամեն տարի խլում է 16 կնոջ կյանք:
Հղիությունն ինքնին բարձրացնում է թրոմբոզի հավանականությունը 5 անգամ, իսկ կեսարյան հատումը՝ 10 անգամ: Կեսարյան հատման վիրահատությունների մոտ 1%-ի դեպքում առաջանում են թրոմբների հետ կապված խնդիրներ:
Նյութի աղբյուրը՝ trental.ru