
Ինչ առնձնահատուկ զգացողություններ են ի հայտ գալիս սրտի կաթվածից առաջ, որոնք միշտ անտեսվում են մարդկանց կողմից․
Բժիշկը նախազգուշացնում է․․․Փորձագետը նշել է, որ հաճախ հիվանդները խոսում են այն մասին, որ մարմնի վերևի հատվածում
ունեն տարօրինակ զգացողություն։

Դիսկոմֆորտը կարող է փոխանցվել ուսին, որովայնին, ձեռքերին, մեջքին,պարանոցին ու անգամ ծնոտին։Բացասական դինամիկա-
յի մասին կարող են ահազանգել այրոցն ու ստամոքսի խանգարումները։ Եթե նշված ախտանիշներին ավելանում է նաև հևոցը, ա-
պա առանց հետաձգեու դիմեք սրտաբանի։

Ըստ բժիշկների՝ հիվանդանոցում հայտնվածների մոտ 50%-ը, ում մոտ գրանցվել է սրտի կաթված,ունեցել են տարօրինակ զգացում-
ներ կրծքավանդակի շրջանում։ Ընդ որում, ինչպես նշում է սրտաբան, բժշ կական գիտությունների թեկնածու Աննա Կորենևիչը, հի-
վանդները այն նկարագրում են որպես տարօրինակ զգացում, այլ ոչ թե ցավ։

Մարդիկ գանգատվում են, որ «սեղմում է, ճնշում է, կամ կրծքավանդակում այրոց է նկատվում»։Նա նաև զգուշացրել է, որ տագնա-
պալի ազդանշան է, երբ կա ծանրություն կամ այրոց եք զգում ձախ կամ աջ ձեռքում, ու առավել վտանգավոր է, երբ դա նկատվում է
միանգամից երկու ձեռքերում։ Եթե նման վիճակը պահպանվում է շուրջ 10 րոպե, շտապ օգնություն կանչեք։
Ապրեք առողջ







