Եթե հոդացավեր ունեք, ապա հնարավոր է բնական ճանապարհով թեթևացնել ցավը և նվազեցնել բորբոքումները, ահա թե ինչպես
1 . Միրգ և հատապտուղներ
Ցիտրուսային մրգեր — Նարինջը, թուրինջը և վիտամին C պարունակությամբ այլ ցիտրուսային մրգերը օգնում են կանխել բորբոքումն ու ցավը:
Բալ — Այս հատապտուղը, և հատկապես դրա թթու հյութը, կյանքը հեշտացրել է օստեոարթրիտ ունեցող մարդկանց համար: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այս հիվանդությամբ կանանց մոտ բորբոքման նշանները նվազել են բալի հյութ խմելու ընդամենը 3 շաբաթվա ընթացքում:
2. Բանջարեղեն
Բրոկկոլի — Պարունակում է սուլֆորաֆան, որը թեթևացնում է ցավը և օգնում է նվազեցնել ռևմատոիդ արթրիտի ախտանիշները: Թերևս, իմանալով այս տեղեկատվությունը, կկարողանաք գնահատել այս բանջարեղենը:
Սպանախ — Շատերը սպանախը սիրում են իր համի համար: Բայց այն հարուստ է նաև հակաօքսիդանտներով: Այն ներառում է կամպֆերոլ, որն ապացուցված է, որ նվազեցնում է բորբոքումները,ցավը և դանդաղեցնում է օստեոարթրիտի զարգացումը: