Գրեթե բոլորն էլ բախվում են մազաթափության խնդրի հետ: Եթե զգում եք, որ մազերը սկսել են չափից շատ թափվել, ապա անհրաժեշտ է շտապ միջոցներ ձեռնարկել:
Ահա մազաթափության հիմնական պատճառները.
- ծննդաբերություն՝ վերջին շրջանում
- դեղամիջոցների օգտագործում
- ծանր վիրահատություն
- ինֆեկցիոն հիվանդություններ
- քիմիաթերապիա
- վատ ժառանգականություն
- սթրես
- երկաթի պակաս
- քաշի կտրուկ նվազում և այլն:
Մազերի առողջությունը վերականգնելու համար փորձեք այս բնական տոնիկը, որը կարող եք պատրաստել ինքներդ՝ տան պայմաններում:
Անհրաժեշտ է.
- ձու՝ 1 հատ
- մեղր՝ 1ճ.գ
- գերչակի յուղ՝ 2ճ.գ.
Նշված բաղադրիչները լավ խառնել: Եթե ունեք շատ երկար մազեր, ապա օգտագործեք 2 անգամ ավել բաղադրիչներ:
Խառնուրդի մի մասը քսեք արմատներին և մերսեք, իսկ մնացածը բաշխեք մազերի ամբողջ երկարությամբ:
Տոպրակե գլխարկ դրեք և պահեք դիմակը 2-4 ժամ:
Այժմ սովորականի պես լվացեք գլուխը:
Օգտագործեք այս միջոցը շաբաթական 1-2 անգամ: