Ամերիկացի մաշկաբան Սքոթ Ուոլթերը սոցիալական ցանցերում հայտնել է քաղցկեղի արտասովոր նշանի մասին։
Նրա խոսքով՝ քաղցկեղի զարգացման նշան կարող է լինել չափահաս տարիքում մարմնի սպիտակ, նուրբ մազերի արագ աճը:
Բժշկի խոսքով՝ նման ախտանիշը կարող է լինել նաև հազվագյուտ հիվանդության՝ լանուգինոզ հիպերտրիխոզի նախանշան։
Ուոլթերը նախազգուշացրել է, որ այն կարող է հայտնվել քաղցկեղի տարբեր ձևերով, օրինակ՝ լիմֆոմա և արգանդի քաղցկեղ ունեցող մարդկանց մոտ: Նուրբ մազերը կարող են սկսել աճել քթի, այտերի և ականջների վրա:
«Հատկապես զարմանալի է, որ սա կարող է նախորդել քաղցկեղի հայտնաբերմանը երկուսուկես տարով, ինչն այն դարձնում է հնարավոր քաղցկեղի հնարավոր առաջին ազդանշանը»,- ասել է մաշկաբանը։
Այս հոդվածը միայն տեղեկատվական նպատակով է, մասնագետի խորհրդատվությունը պարտադիր է։