Ուղեղը չի սիրում ծխախոտ, ալկոհոլ, ճարպ, սակայն նրան դուր է գալիս…Հայտնի նյարդաբանը այն մասին, թե խելացի մարդիկ ինչ
պես պետք է ապրեն։Ուղեղի համար դժվար է, երբ Դուք լավ չեք նախաճաշում, ավտոմեքենա եք վարում և միաժամանակ խոսում եք
հեռախոսով, ծխում եք, ալկոհոլ եք օգտագործում և միշտ սթրեսային իրավիճակներում եք գտնվում:
Մենք միշտ լարում ենք ուղեղը, սակայն փոխարենը ոչինչ չենք տալիս նրան:
Վլադ Սիուրեան փորձառու բժշիկ է, ով արդեն 10 տարի է Ռումինիայում Baghdasar-Arseni շտապօգնության հիվանդանոցի տնօրենն
է: Նյարդաբանը արդեն 23.000 -ից ավելի վիրահատություններ է կատարել ուղեղի վրա: Նրա ամենափոքր հիվանդը 2 օրեկան էր:Նա
նշում է, որ եթե Դուք ամբողջ օրը հեռախոսի կամ համակարգչի մեջ եք, ապա պետք չէ սպասել,որ ուղեղը Ձեզ շնորհակալություն կը-
հայտնի դրա համար:
Առողջ ուղեղ ունենալու համար առաջին քյալերը շատ հեշտ են և հասանելի բոլորին:Պետք է շուտ արթնանալ, տարրական մարզանք
կատարել, խմել 2 բաժակ սենյակային ջերմաստիճանի ջուր :Առա վոտյան պետք է արթնանալ որքան հնարավոր է շուտ, բացել պա-
տուհանը և մաքուր օդ շնչել:
Պարտադիր հիշել 2 բաժակ ջրի մասին:Քնի ժամանակ ուղեղն արթուն է մնում, որպեսզի պահպանի օրգանների բնականոն աշխա-
տանքը: Բացի դրանից ուղեղը նաև այլ գործողություն է կատարում:Եթե մարդ քնում է ինչ-որ հարցի մասին մտածելով, ապա առա-
վոտյան արթնանում է դրա պատասխանով: Մոռացեք անքուն գիշերների մասին, քունը ավելի լավ կօգնի գտնել հարցի պատասխա-
նը:
Ուղեղը չի սիրում ծխախոտ, ճարպ, ալկոհոլ, բայց սիրում է մուգ շոկոլադ: Ծխախոտը ուղեղի վրա ունենում է շատ վատ ազդեցութ-
յուն, նույն ազդեցությունը, ինչ սրտի վրա:Նախաճաշը պետք է լինի հանգիստ: Չի կարելի նախաճաշել ճանապարհին, կամ ոտքի
վրա:Ուղեղը չի սիրում ճարպ և միս: Նյարդաբանը նշումէ, որ եթե անգամ սիրում եք միս ուտել, ապա մի խնայեք և գնեք լավը:
Միսը ուղեղին ոչ մի օգուտ չի տալիս, բայց առողջարար հատկություններ ունի մարմնի համար: Աշխատեք օգտագործել քիչ կալորի-
ականություն ունեցող միս`հնդկահավ կամ ձուկ: Ուղեղը ո’չ միս է սիրում ո’չ աղ: Պետք չէ չարա շահել այս մթերքները:Ինչ վերաբե-
րում է քաղցրավենիքներին, ապա նշենք, որ ոչ բոլորն են օգտագակար, հատկապես, եթե շաքարի քանակը շատ է:
Մուգ բնական շոկոլադ, տաք բնական կակաո, մեղր.հենց սա է անհրաժեշտ Ձեր ուղեղին:Ճաշը պետք է չափավոր լինի: Չի կարելի
ծանրաբեռնել ստամոքսը: Նախընտրությունը տվեք սովորական ջրին:Ուղեղի առավելագույն ակտիվ ժամանակահատվածը 10.00-
12.00 և 16.00-18.00 է: Եթե ուղեղը հոգնում է, կարող եք սուրճ խմել:Ուղեղի լավագույն ընկերը ժպիտն է: Շատ կարևոր է կարողա-
նալ ուրախանալ անգամ ցանկացած մանրուքից:
Պետք է մարզել հիշողությունը
Մոռացկոտությունը առաջանում է ոչ միայն մեծահասակների մոտ, այլև երիտասարնդերի մոտ: Ալցհեյմերի հիվանդությունից խու-
սափելու համար պետք է մարզել ուղեղը:Ուղեղի մարզումները, մարդկանց հետ շփումը շատ կարևոր են ուղեղի համար: Զբոսնեք,
ճամփորդեք, նոր բաներ սովորեք, նոր ֆիլմեր նայեք, նոր գրքեր կարդացեք, տարբեր գլուխկոտրուկներ լուծեք:
Ուղեղի համար շատ կարևոր են շարժումները: Եթե մենք շարժվում ենք, ուրեմն ողջ ենք: 3 կարևոր բաներն են խոսքը, գրությունը,
շարժը: Օրինակ պարը կանխում է ալցհեյմերի հիվանդության զարգացումը:Լավ գիշերային քունը պետք է տևի 6 ժամ: ԱՅն մաքրում
է ուղեղը աղբից:Քնելուց 2 ժամ առաջ անջատեք հեռուստացույցը, մի կողմ դրեք հեռախոսը:
Ավելի լավ է գիրք կարդաք քնելուց առաջ: Այն կտրամադրի Ձեզ լավ հանգստի:Եթե Դուք հետևեք այս խորհուրդներին, ապա շատ
շուտով դրական փոփոխություններ կզգաք:
Ապրեք առողջ