Ընկույզը համարվում է ամենաօգտակար մթերքներից մեկը։ Այն հարուստ է սննդանյութերով, այդ թվում նաև օգտակար ճարպերով, ֆենոլով, վիտամին Е-ով և հակաօքսիդանտներով։ Ընկույզը զարմանալի արդյունք է ապահովում ընդհանուր առողջական վիճակի համար։
Եթե օրական ընդամենը 5 հատ ընկույզ ներառեք ձեր սննդակարգում․ երաշխավորում ենք, որ միայն կլավացնեք առողջությունը և ընդհանուր ինքնազգացողությունը։
Ահա մի քանի առավելություն, որոնք կստանաք՝ սննդակարգում ընկույզ ներառելով։
- օգնում է փոքրացնել գոտկատեղը
- նվազեցնում է խոլեստերինի մակարդակը
- պահպանում է ուղեղի առողջությունը
- նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների ռիսկը
- նվազեցնում է դիաբետի զարգացման վտանգը
- լավացնում է տղամարդկանց վերարտադրողական ֆունկցիաները
- լավացնում է մազերի, մաշկի և եղունգների որակը
- ծառայում է որպես քաղցկեղի պրոֆիլակտիկ միջոց
Ընկույզի ազդեցությունն օրգանիզմի վրա այնքան մեծ է և զարմանալի, որ այն ի հայտ է գալիս օգտագործումից արդեն իսկ 4 ժամ անց։ Ընկույզը մատակարարում է սննդանյութեր և վիտամիններ, որոնք անհրաժեշտ են էներգիան պահպանելու համար։
Ընկույզը պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք կառողջացնեն սիրտը և կպայքարեն ազատ ռադիկալների դեմ, որոնք էլ, ինչպես հայտնի է, առաջացնում են սրտի հիվանդություններ։
Ի դեպ, եթե չափավոր օգտագործեք ընկույզը, այն չի ավելացնի կիլոգրամներ, այլ կդարձնի մարմինն ավելի առողջ, կկարգավորի քաշը և գոտկատեղի չափը։