Փորի վքնածություն և ուռածություն․․․Դրանից ազատվելու ամենաարդյունավետ տարբերակը։Հավանաբար երբևէ զգացել եք, որ ո-
րովայնը փքված է, ու դա առաջացնում է դիսկոմֆորտ, ցավ։Պատճառները շատ են․ սխալ սնունդ, օրգանիզմի առանձնահատուկ ռե-
ակցիա որոշակի մթերքների հանդեպ։Որպես կանոն, ստամոքսն ու աղիները կիսով չափ լցված են գազերով։ Դա առաջանում է բակ-
տերիաների հետևանքով, որոնք օգնում են մարսել սնունդը։ Բացի այդ, մեղավոր են գազավորված ըմպելիքներն ու առանձին մթերք-
ները՝ ինչպիսիք են քաղցրավենիքները, լոբեղենը, կարոֆիլն ու այլն։Կա մի քանի պարզ հնարք, որոնք կօգնեն կանխարգելել որովայ
նի փքվածությունը կամ ազատվել դրանից։
Առավոտյան կիտրոնով գոլ ջուր խմեք
Սնունդ ընդունելուց 15 րոպե առաջ խմած կիտրոնի հյութով 1 բաժակ ջուրը կօգնի կարգավորել ստամոքսի աշխատանքը, ազատվել
այրոցից և որովայնի փքվածությունից։
Նախաճաշին մի խմեք սուրճ և կաթ
Կաթն ու կոֆեինը բարձրացնում են ստամոքսի թթվայնությունը։Փորձեք սուրճը փոխարինել կանաչ թեյով,իսկ կաթի փոխարեն խմել
յոգուրտ կամ կեֆիր։
Ուտելուց առաջ թեյ խմեք
Օգտակար է ուտելուց առաջ կանաչ թեյ կամ երիցուկի թեյ խմելը։ Սա հանգստացնում է ստամոքսը, իսկ կոճապղպեղով թեյը օգնում
է ազատվել սպազմերից, ու որպես հետևանք՝ կանխարգելել որովայնի փքվածությունը։Նվազեցրեք լոբեղենի, կարտոֆիլի, սոխի, խն-
ձորի, տանձի օգտագործումը
Հրաժարվեք յուղոտ սնունդից
Օրգանիզմին շատ ժամանակ է պահանջվում՝ յուղոտ սնունդը մարսելու համար։ Որքան երկար է այն մնում ստամոքսի մեջ, այդքան
ավելի շատ է նպաստում գազերի արտադրմանը։ Բացի փքվածությունից, կարող եք նկատել նաև ավելորդ դիսկոմֆորտ։
Կերեք առանց շտապելու
Հրաժարվեք վնասակար սովորություններից
Նվազեցրեք աղի օգտագործումը
Աղը օրգանիզմում պահում է հեղուկը, իսկ դա կարող է փքվածություն առաջացնել։Անմիջապես ուտելուց հետո ջուր մի խմեք։ Այս
դեպքում հատկապես վնասակար են գազավորված ըմպելիքները։
Ապրեք առողջ