Քանի ժամ քնել՝ ավելորդ քաշի կուտակումից խուսափելու համար

Ավելորդ քաշի կուտակումից խուսափելու համար մեծահասակները պետք է քնեն առնվազն վեց ժամ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է Իտալիայի Sacro Cuore գիտահետազոտական կլինիկական ինստիտուտի նյարդաբան Ջանլուկա Ռոսատոն:

Здоровый сон помогает сгонять лишние килограммы | Истории о здоровье | Дзен

Պարբերականի հետ զրույցում Ռոսատոն մեծահասակների մոտ քնի պակասն ու խանգարումները կապել է ճարպակալման հետ։ Նրա խոսքով՝ նման դեպքերում մարդիկ ավելորդ քաշ են կուտակում նյութափոխանակության դանդաղման հետևանքով։ Ընդ որում՝ դրա հետևանքով բարձրանում է ոչ միայն ճարպակալման հավանականությունը, այլև շաքարային դիաբետի զարգացման։

Փորձագետի համոզմամբ՝ քնի օպտիմալ տևողությունն ութ ժամն է։ Հակառակ դեպքում բարձրանում է իմունային համակարգին լուրջ վնաս հասցնելու վտանգը։

Новости

Բացի այդ, քնի պակասը նաև մի շարք այլ բացասական հետևանքներ է ունենում օրգանիզմի համար։ Դրանց շարքին են դասվում տրամադրության անկումը, ուշադրության կենտրոնացման պակասը, հոգնածությունը և նույնիսկ դյուրագրգիռությունն ու նյարդային լարվածությունը։

Оцените статью