5 սովորություններ, որոնց պատճառով մեծանում է Ձեր որովայնը և ունենում եք կախված փոր։ Սա պետք է իմանա յուրաքանչյուրը

Որովայնի ճարպը խաթարում է Ձեր ինքնավստահությունը: Եթե ​​Դուք ունեք այս խնդիրը, ապա հավանական է, որ Դուք ունեք այս սովորություններից գոնե մի քանիսը:

Սննդկարգում չափազանց շատ շաքար․

Շաքարը պարունակվում է այն մթերքների մեջ, որոնք Դուք ամեն օր ուտում եք: Նախաճաշի հացահատիկներից մինչև սուրճի, էներգետիկ ըմպելիքների մեջ և այլն: Այս բոլոր շաքարային կալորիաները արագ են ավելանում և հանգեցնում քաշի ավելացման: Սովորություն ձեռք բերեք կարդալ փաթեթավորված մթերքների բաղադրիչները և ուշադրություն դարձնել Ձեր կերած սննդի մեջ շաքարի քանակին:

Աղանդերներ ամեն օր

Նախկինում աղանդերը նախատեսված էին կիրակի գիշերների և հատուկ առիթների համար: Սակայն այս օրերին քաղցրավենիքները դարձել են ամենօրյա երևույթ։ Ինչպես որովայնի ճարպի առաջին սովորությունը, աղանդերը շաքարավազի չարաշահման ևս մեկ ձև է: Դադարեք չափից շատ ուտել աղանդերներ: Պահպանեք դրանք հատուկ առիթների համար: Ձեր ամենօրյա սննդակարգում ավելացրեք թարմ մրգեր:

Անառողջ նախուտեստներ

Մեզ դուր եկած նախուտեստների մեծ մասը աղի է: Դրանք պարունակում են նաև շատ պարզ ածխաջրեր և շաքար: Բայց որպեսզի ստամոքսը չմեծանա, ավելի լավ է հրաժարվել սովորական անառողջ նախուտեստներից ու խորտիկներից։ Եթե ​​կերակուրների միջև ընկած ժամանակահատվածում քաղցած եք, կերեք փոքր քանակությամբ սպիտակուց և բջջանյութ, օրինակ՝ պինդ խաշած ձու վարունգով կամ նեխուրով:

Ալկոհոլի ամենօրյա օգտագործում

Ընթրիքի հետ մեկ բաժակ գինին կարող է արագ և համառ անառողջ սովորություն դառնալ: Ալկոհոլի բոլոր կալորիաները հիմնականում շաքար են, և այդ ամբողջ շաքարը գնում է հենց Ձեր ստամոքսը: Այն օրը, երբ Դուք ալկոհոլ եք օգտագործում, գրեթե անհնար է նիհարել։ Ալկոհոլը բառացիորեն միացնում է ճարպի կուտակման և պահպանման ռեժիմը։ Միայն երբեմն, հատուկ առիթներով ալկոհոլ խմելով, Դուք կսկսեք նիհարել ավելի արագ և հեշտ, քան նախկինում:

Վարժությունների բացակայություն

Սրա մեջ դժվար բան չկա, չէ՞: Եթե ​​Դուք նստակյաց կենսակերպ եք վարում, ապա Ձեր օրգանիզմում ճարպային կուտակումներ կլինեն: Արդյունավետ, կայուն և կազդուրիչ վարժությունները ճարպի մշտական ​​կորստի նախապայման են:

Оцените статью