ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի ՀԱՄԱՐ

ԽՈՅ

Օրվա առաջին կեսի համար լավ է կարևոր գործեր չծրագրեք: Ձեզ համար դժվար կլինի իրավիճակը ճիշտ գնահատելը, հասկանալը, թե ում կարելի է դիմել աջակցության հարցով, ինչպես սկսածն ավարտին հասցնել: Որոշ Խոյեր կբարկանան դատարկ բաների պատճառով, սրտին մոտ կընդունեն իրադարձություններ, որոնց մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէին դարձնի:

Աստիճանաբար դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաջող զուգադիպություններով, հետաքրքիր հանդիպումներով ու հաճելի անակնկալներով: Նախկինում ձեզ անհանգստացնող շատ խնդիրներ իրենք իրենց կլուծվեն, և դա կուրախացնի:

ՑՈՒԼ

Առավոտյան ձեզ կարող են հրաշալի թվալ մակերեսին դրված որոշումները, բայց մի շտապեք: Իրավիճակից գլուխ հանելուց հետո դուք ձեր կարծիքը կփոխեք: Արժե լսել ձեզ լավ ճանաչող մարդկանց խորհուրդները: Նրանք կարող են արժեքավոր տեղեկատվությամբ կիսվել, ձեր ուշադրությունը հրավիրել մի բանի, ինչն առաջ աննկատ է մնացել:

Օրվա երկրորդ կեսը հաճելի ու հետաքրքիր կանցնի: Այն հարմար կլինի նոր ծանոթների հետ շփվելու համար. դուք արագ լեզու կգտնեք նրանց հետ, զրուցելու թեմաներ կգտնեք: Հավանական է ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Օրվա սկիզբը հարմար կլինի լուրջ գործերի և կարևոր հարցերը լուծելու համար: Լավ կանցնեն աշխատանքային հանդիպումները, հնարավորություն կունենաք համատեղ գործողությունների մասին զրուցել այն մարդկանց հետ, որոնց շատ կուզենայիք ձեր համախոհների շարքում տեսնել: Ամեն ինչ միանգամից ուզածի նման չի դասավորվի: Բայց դուք ձեր նպատակներից չեք հրաժարվի ու անպայման կգտնեք դրանց հասնելու ձևը:

Օրվա երկրորդ կեսին կենտրոնանալը կդժվարանա, գայթակղությունները շատ կլինեն: Այդ հատվածը հարմար կլինի ձեզ հասկացող ու աջակցող մարդկանց հետ շփվելու համար: Նրանց շնորհիվ դուք ձեզ ավելի առույգ և էներգիայով լի կզգաք:

ԽԵՑԳԵՏԻՆ

Օրը հարմար կլինի ոչ միայն ձեզ, այլև ձեր մտերիմների համար կարևոր բարդ հարցերը լուծելու համար: Դուք ուշադիր կլինեք, ոչինչ աչքաթող չեք անի, կգտնեք ժամանակին պիտանի ինֆորմացիան ստանալու ձևը, նպատակին տանող մի քանի ուղիներից էլ ամենակարճն ու հասարակը կընտրեք:

Բայց շրջապատողներին ձեր արարքները հասկանալի չեն լինի: Հնարավոր են լարված պահեր շփումներում, թյուրըմբռնում, նույնիսկ վիրավորանքներ: Գլխավորը, որ ձեզանից պահանջվում է՝ հույզերին չտրվելն է: Եթե պահպանեք ինքնատիրապետումը, ապա շուտով բոլորի հետ կպայմանավորվեք, կգտնեք թյուրըմբռնմանն ու տարաձայնություններին վերջ տալու ձևը:

ԱՌՅՈՒԾ

Հետաքրքիր ու ոգեշնչող օր է սպասվում: Դուք կզգաք, որ շատ բանի եք ունակ, ոգևորությամբ կստանձնեք բարդ գործերն ու արագ գլուխ կհանեք դրանցից: Որոշ Առյուծների մոտ կստացվի այն, ինչը նախկինում ոչ ոքի չի հաջողվել: Շրջապատողները կնկատեն ձեր հաջողություններն ու աջակցություն կառաջարկեն: Ոչ վաղ անցյալի թշնամիները կարող են ձեր կողմն անցնել, բայց նրանց անվերապահ վստահելը դեռ վաղ է:

Ամենահարմար օրն է լինելու ապագայի ծրագրեր կառուցելու համար. դուք առաջնահերթությունները ճիշտ կդնեք, կհասկանաք, թե ինչի կարող եք հասնել, իսկ ինչը դեռ չի ստացվի: Չի բացառվում լրիվ նոր գաղափարներ ունենաք: Դրանց իրագործման վրա կկենտրոնանաք մոտ ժամանակներս:

ԿՈՒՅՍ

Օրը բարենպաստ կլինի ամենատարբեր զբաղմունքների համար: Դուք ժամանակը զուր վատնել չեք ուզենա, օգտակար բաներ կանեք և՛ ձեր, և՛ ուրիշների համար: Օգնության և աջակցության կարիք հազիվ թե ունենաք, դուք միայնակ էլ կկարողանաք հրաշալի արդյունքների հասնել:

Հնարավոր են ոչ մեծ մասնագիտական տարաձայնություններ, վեճեր կոլեգաների և գործընկերների հետ: Սակայն բոլորը բավական արագ կընդունեն ձեր ճշմարտացի լինելը: Մտերիմների հետ շփումներում լարված պահեր չեն լինի, հակառակը՝ դուք իրար կես խոսքից կհասկանաք: Որոշ Կույսեր առաջարկներ կստանան, որոնք մերժել չեն ուզենա:

ԿՇԵՌՔ

Օրը հարմար կլինի այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կուզենայիք դուր գալ: Կարևոր չէ, թե ինչի մասին եք խոսելու: Ձեզ բոլոր դեպքերում ուշադիր կլսեն, ձեր ճշմարտացիությունը արագ կխոստովանեն, հասարակ ու ակնհայտ բաները բացատրելու կարիք էլ չի լինի: Որոշ Կշեռքներ նոր համախոհներ կգտնեն, որոնց աջակցությունը նոր հնարավորություններ կբացի մասնագիտական ոլորտում:

Չի բացառվում ծրագրերը պետք լինի փոխել անսպասելի իրադարձությունների կամ հեռվից ստացած լուրերի պատճառով: Դուք չեք հուզվի, ապրումներ չեք ունենա: Ինտուիցիան կհուշի, որ ամեն ինչ լավագույն ձևով է դասավորվել, և այն չի սխալվի:

ԿԱՐԻՃ

Անսովոր, բայց հաջող օր է սպասվում, որը ձեզ կուրախացնի: Դուք չեք ձանձրանալու, քանի որ իսկապես ոգեշնչող ու հետաքրքիր բանով եք զբաղվելու: Անհրաժեշտ արդյունքներին հասնելը հեշտ չի լինի: Սակայն դուք չեք նահանջի, քանի դեռ ձեր ուզածին չեք հասել: Ձեր համառությունը դուր կգա շրջապատողներին, շատերը կուզենան համագործակցել ձեզ հետ:

Արժե շփումներին ընտրողաբար մոտենալ: Հեռու մնացեք բամբասանքների սիրահարներից, ավելորդ բաներ մի խոսեք նրանց մոտ, ովքեր գաղտնիք պահել չգիտեն: Օրվա երկրորդ կեսին ձեր աջակցության կարիքն է ունենալու ամենամտերիմներից մեկը: Աշխատեք չմերժել նրան:

ԱՂԵՂՆԱՎՈՐ

Շրջապատողների հետ լեզու գտնելը սովորականից բարդ է լինելու, քանի որ դատարկ բաների պատճառով ապրումներ կունենաք, աննշան իրադարձություններն էլ սրտին մոտ կընդունեք: Ձեր այդպիսի արձագանքին անսովոր մարդիկ խուճապի մեջ կհայտնվեն: Նրանց որոշ ժամանակ է պետք գալու հասկանալու համար, թե ինչպես պիտի իրենց պահեն:

Օրվա սկզբին ոչ այնքան նկատելի դրական միտումները ժամանակի ընթացքում կուժեղանան: Երեկոն իսկապես հաճելի կանցնի այն ամենամտերիմների հետ շփումներին նվիրած Աղեղնավորների համար: Լավ կանցնեն ռոմանտիկ ժամադրությունները:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ

Օրվա իրադարձություններին չարժե շատ լուրջ վերաբերվել, քանի որ դրանք լուրջ հետևանքներ չեն ունենալու, լուրջ ազդեցություն չեն թողնելու ձեր կյանքի վրա: Ինչ-ինչ դժվարություններ կարող են առաջանալ, չի բացառվում ճանապարհին խոչընդոտներ հայտնվեն: Բայց դուք կգտնեք դրանք հաղթահարելու ձևը:

Օրը բարենպաստ կլինի ընտանեկան գործերի, ձեզ ու ձեր մտերիմների համար կարևոր հարցերը լուծելու համար: Դուք ուշադրություն կդարձնեք նրան, ինչն առաջ աննկատ է մնացել, նոր հնարավորություններ կտեսնեք: Չի բացառվում, որ հենց դուք գտնեք բոլորին վշտացնող խնդիրները լուծելու ձևը:

ՋՐՀՈՍ

Օրը հազիվ թե հարմար լինի վճռական գործողությունների կամ բարդ աշխատանքի համար: Ձեզ չէր խանգարի հանգստանալն ու առօրյա գործերից շեղվելը, ձեզ իսկապես հետաքրքրող ու ոգեշնչող բանով զբաղվելը: Եթե պայմանները թույլ չեն տալիս այդպես վարվել, ապա աշխատեք օգնականներ գտնել, որոնց հետ կարող եք կիսել հոգսերի բեռը: Նման մարդիկ ձեր կողքին կլինեն, ձեր խնդրանքներն էլ չեն մերժի:

Մի շտապեք գնումների հարցում: Այսօր իսկապես լավ իրեր ընտրելու համար շատ ժամանակ է պահանջվելու: Վտանգ կա անօգուտ վատնեք մեծ գումարը:

ՁԿՆԵՐ

Օրը հարմար կլինի ֆինանսների և ունեցվածքի հետ կապված հարցերը լուծելու համար: Գումարի, գործարքների, շահույթ ստանալու հետ կապված հարցերում ինտուիցիան ձեզ հուսախաբ չի անի, դուք արագ կհասկանաք՝ ինչպես է լավ գործել: Հնարավոր են աշխատանքի գրավիչ առաջարկներ:

Օրը առանց ոչ մեծ տարաձայնությունների չի անցնի, շրջապատողները երբեմն սխալ կհասկանան ձեզ: Սակայն դուք կաշխատեք խուսափել լարված պահերից, անպայման կգտնեք սուր անկյունները հարթելու ձևը: Որոշ Ձկներ կհասկանան՝ ինչ սխալներ են գործել նախկինում ու կփորձեն ուղղել դրանք:

 

Оцените статью