Ադրբեջանի և Թուրքիայի բանակների կապի զորքերն ապրիլի 6-ից 8-ը կրկին զորավարժություն կանեն

ԺԱՄԱՆՑ

«ՌԻԱ Նովոստի» գործակալությանը, հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, հայտնում է, որ Ադրբեջանի և Թուրքիայի բանակների կապի զորքերը ապրիլի 6-ին համատեղ զորավարժություններ կսկսեն: Այն կտևի մինչև ապրիլի 8-ը:

«Ադրբեջանի Հանրապետության նախագահ, ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի կողմից հաստատված ծրագրին համաձայն՝ կապի զորքերի համատեղ մարտավարական-հատուկ զորավարժությունները՝ ադրբեջանցի և թուրք զինծառայողների մասնակցությամբ, կսկսվեն ապրիլի 6-ին»,-հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի ծառայությունը:

Ըստ աղբյուրի՝ զորավարժությունները տեղի են ունենալու ժամանակակից կապի և կառավարման ավտոմատացված համակարգերի միջոցով, իրականացնելու են զորքերի փոխազդեցության կազմակերպման, դաշտային հրամանատարական շտաբերի տեղակայման և այլ գործողություններ:

 

աղբյուր
Оцените статью