Ալիեւն ականապատ դաշտում․ Բաքուն չի կարող վերաբնակեցնել Արցախի օկուպացված տարածքները

ԺԱՄԱՆՑ

Արցախի օկուպացված Քարվաճառում բաքվեցի լրագրողների մահն ականի պայթյունի պատճառով իսկական փոթորիկ է առաջացրել։ Բաքվի գլխավոր դատախազը պաշտոնական նամակ է հղել ՄԱԿ մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարին, այլ ատյաններ, իսկ արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կոչ է արել Հայաստանին տրամադրել ականապատ տարածքների քարտեզները։

Բաքուն առաջին անգամ չէ, որ պահանջում է ականապատ դաշտերի քարտեզները։ Բաքվում «ականային» թեման երկու նպատակ է հետապնդում։ Դրանցից մեկը 2020-ի պատերազմական հանցագործությունների արդհյունքում ահաբեկչական պետության կերպարը «հավասարակշռելն է»։ Եվրախորհրդարանում ու այլ ատյաններում Արցախի դեմ Բաքվի պատերազմը որակվել է որպես ահաբեկչական, աշխարհը պահանջում է հայ գերիների վերադարձ, իսկ Ալիեւին պետք է «հակափաստարկ»։

Բայց Ալիեւի գլխավոր նպատակը սեփական փախստականներին «ազատագրված տարածքներ» մեկնելու արգելքն արդարացնելն է, որոնց իբր վերադարձնելու համար պատերազմ է սկսել Արցախի դեմ։ Փախստականներին ոչ միայն արգելված է վերադառնալ իրենց տներ, այլ նաեւ արգելքը խախտողներին սպասում է քրեական հետապնդում։ Ալիեւը փորձում է դա բացատրել նրանով, որ տարածքներն ականապատված են։

Հայ զինվորականներին ինքնապաշտպանության շատ տարբերակներ չեն թողնվել։ Ակնայի ռուս-թուրքական կենտրոնը հետեւում է հայկական զորքերի տեղաշարժերին՝ հնարավոր տեղաշարժերը զսպելու համար, հայկական զորքին արգելում են կրակել ու գերի վերցնել անգամ Հայաստանի տարածք ներխուժած թշնամական զինվորներին։

Այդուհանդերձ, ակնհայտ է, որ Ալիեւը չի կարող Արցախի օկուպացված տարածքներ վերադարձնել «փախստականներին», հանուն որի սպանել է իր տասնյակ հազարավոր քաղաքացիների, ոչ էլ «ներդրումային նախագծեր» իրականացնել, որոնք նույնպես բախվում են անտեսանելի դիմադրության։ Խոսքը միջազգային կոնյուկտուրայի մասին է, որը թույլ չի տալիս Ալիեւին յուրացնել գրաված տարածքները։

Բաքվի թերթերը գրում են, որ «մարդիկ տասնամյակներով ապրել են հայրենի հող վերադառնալու երազանքով, բայց ստացվում է, որ անգամ ազատագրումից հետո հարկ է երկար սպասել։ Հարկադիր վերաբնակները փորձում են իրենց հասանելի միջոցներով հասնել ազատագրված շրջաններ՝ մեկը ոտքով, մյուսը՝ ավտոմեքենայով, որի հետեւանքով պայթում են։ Ականազերծման ողջ գործընթացը կարող է տեւել մինչեւ 10 տարի»։

facebook sharing button
twitter sharing button
vk sharing button
sharethis sharing button
Оцените статью