Ահա ամենահաճախ հանդիպող 6 խնդիրները, որոնք խանգարում են քնել․․․Ժամանակ առ ժամանակ բոլորի մոտ լինում են քնելու
հետ կապված խնդիրներ: Հաճախ նմանատիպ խնդիրները կապված են ոչ թե առողջական վիճակի, այլ արտաքին գործոնների հետ:
Ահա ամենահաճախ հանդիպող խնդիրները, որոնք խանգարում են քնել:
1․ Տագնապ.
ապագայի վերաբերյալ անբարենպաստ կանխագուշակումներ անելը թույլ է տվել մարդկությանը ողջ մնալ: Բայց եթե մենք անհանգս
տանում ենք անկողնում պառկած ժամանակ, ապա ուղեղը չի հանգստանում, իսկ դա անհամատեղելի է առողջ քնի հետ:
2․ Լույս.
Քնի համար պատասխանատու է մելատոնին կոչվող հորմոնը: Մելատոնինն արտադրվում է ուղեղում, երբ մութ է լինում: Եթե աչքե
րի վրա շատ լույս է ընկնում, ուղեղը «չի հավատում», որ արդեն գիշեր է,հրաժարվում է մելատոնին արտադրել, և քնելը դժվարանում
է:
3․ Աղմուկ.
Աղմուկի բարձր մակարդակի ներքո մի քանի տարի շարունակ քնող մարդկանց մոտ մեծ է անքնության հետ բախվելու վտանգը:
4․ Շոգ.
Երբ մարդը քնում է, նրա մարմնի ջերմաստիճանը նվազում է, դա նորմալ ֆիզիոլոգիական պրոցես է: Եթե սենյակում ջերմաստիճա
նը 16-19°С-ից բարձր է, ավելի դժվար է քնելը:
5․ Ալկոհոլային խմիչքներ.
հետազոտությունները ցույց են տալիս, որ մեծ քանակությամբ ալկոհոլն ազդում է քնի վրա: Պատճառն այն է, որ գիշերվա երկրորդ
կեսին օրգանիզմը հանգստանալու հնարավորություն չի ունենա, քանի որ պիտի չեզոքացնի ալկոհոլը:
6․ Կոֆեին.
Քնի կարգավորման և հոգնածության զգացումի համար պատասխանատու է ադենոզինը: Կոֆեինն անջատում է ուղեղի ռեցեպտոր
ները, որոնց հետ կապված է ադենոզինը: Դրա վրա է հիմնված սուրճի էֆեկտը: Եթե քնից 2-3 ժամ առաջ սուրճ խմեք, արագ քնել,
հավանաբար, չի ստացվի: