Ահա գլխավոր պատճառները, որոնք խոչընդոտում են երեկոյան արագ ու հանգիստ քնելուն…Ժամանակ առ ժամանակ բոլորի մոտ
լինում են քնելու հետ կապված խնդիրներ: Հաճախ նմանատիպ խնդիրները կապված են ոչ թե առողջական վիճակի, այլ արտաքին
գործոնների հետ:Ահա ամենահաճախ հանդիպող խնդիրները, որոնք խանգարում են քնել:
1․ Տագնապ.
Ապագայի վերաբերյալ անբարենպաստ կանխագուշակումներ անելը թույլ է տվել մարդկությանը ողջ մնալ: Բայց եթե մենք անհանգս
տանում ենք անկողնում պառկած ժամանակ, ապա ուղեղը չի հանգստանում, իսկ դա անհամատեղելի է առողջ քնի հետ:
2․ Լույս.
Քնի համար պատասխանատու է մելատոնին կոչվող հորմոնը: Մելատոնինն արտադրվում է ուղեղում, երբ մութ է լինում: Եթե աչքե-
րի վրա շատ լույս է ընկնում, ուղեղը «չի հավատում», որ արդեն գիշեր է,հրաժարվում է մելատոնին արտադրել, և քնելը դժվարանում
է:
3․ Աղմուկ.
Աղմուկի բարձր մակարդակի ներքո մի քանի տարի շարունակ քնող մարդկանց մոտ մեծ է անքնության հետ բախվելու վտանգը:
4․ Շոգ.
երբ մարդը քնում է, նրա մարմնի ջերմաստիճանը նվազում է,դա նորմալ ֆիզիոլոգիական պրոցես է: Եթե սենյակում ջերմաստիճանը
16-19°С-ից բարձր է, ավելի դժվար է քնելը:
5․ Ալկոհոլային խմիչքներ.
Հետազոտությունները ցույց են տալիս, որ մեծ քանակությամբ ալկոհոլն ազդում է քնի վրա: Պատճառն այն է, որ գիշերվա երկրորդ
կեսին օրգանիզմը հանգստանալու հնարավորություն չի ունենա, քանի որ պիտի չեզոքացնի ալկոհոլը:
6․ Կոֆեին.
Քնի կարգավորման և հոգնածության զգացումի համար պատասխանատու է ադենոզինը: Կոֆեինն անջատում է ուղեղի ռեցեպտոր-
ները, որոնց հետ կապված է ադենոզինը: Դրա վրա է հիմնված սուրճի էֆեկտը:Եթե քնից 2-3 ժամ առաջ սուրճ խմեք, արագ քնել, հա
վանաբար, չի ստացվի: