Խոյ
Պետք չէ շտապել ամսվա սկզբին: Դա կարևոր գործերի և պատասխանատու որոշումներ կայացնելու ժամանակն է և ձեր յուրաքանչյուր քայլը լավ մտածված է: Խիստ ցանկալի չէ ռիսկի դիմել, ավելի լավ է հրաժարվել ցանկացած վտանգավոր գործից: Գործելով փորձած մեթոդներով, դուք շարժվում եք դեպի նպատակը ավելի դանդաղ, քան կցանկանայինք: Բայց այդուհանդերձ, հնարավորություն կունենանք հասնել սպասվածին: Ամսվա կեսին արժե հանգստություն պահպանել ։ Այդ ժամանակ պետք է կենտրոնանալ մասնագիտական խնդիրները լուծելու վրա ։ Դրանք կարող են ավելի բարդ լինել, քան ձեզ թվում էր: Պետք է արագ սովորել նորը կամ փնտրել մարդկանց, ովքեր կկիսվեն ձեզ հետ իրենց փորձով: Հաջող հանգամանքների պարագայում, կարող եք զգալիորեն բարելավել ձեր ֆինանսական վիճակը: Ամսվա վերջում հատկապես կարևոր է հանգիստը: Հավասարապես կարևոր է խուսափել և՛ ֆիզիկական, և՛ էմոցիոնալ հոգնածությունից: Փորձեք չանհանգստանալ մանրունքների պատճառով, խնայել ձեզ և ձեր սիրելիներին:
Ցուլ
Բարենպաստ կլինի այս ամսվա սկիզբը: Այդ ժամանակ ձեզ շատ բան հեշտությամբ կտրվի: Շատ հաճախ պարզապես անհրաժեշտ է օգտվել հաջող հանգամանքներից՝ կարևոր նպատակներին հասնելու համար ։ Մարդիկ, ումից ոչ մի լավ բան չէիք սպասում, կկանգնեն ձեր կողքին և կաջակցեն ձեզ: Չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ: Դրանք կարող են արագ զարգանալ և շուտով մեծ դեր խաղալ ձեր կյանքում: Ամսվա կեսը կարող է շատ լարված և բարդ լինել: Հատկապես դժվար կլինի նշանի երիտասարդ ներկայացուցիչների համար: Նման Ցուլերը ձգտում են ամեն ինչ միանգամից ստանալ և դա երբեմն դրդում է նրանց չմտածված արարքների, ստիպում սխալներ անել: Ամսվա վերջը լի կլինի հաճելի անակնկալներով: Այս ժամանակը հարմար է սովորելու, մտահորիզոնը ընդլայնելու, շփվելու այն մարդկանց հետ, ովքեր պատրաստ են կիսվել օգտակար ինֆորմացիայով:Այս ժամանակահատվածը հարմար է կյանքում փոփոխություններ անելու համար:
Երկվորյակ
Ամսվա սկզբին դժվար թե լուրջ անհանգստության առիթներ լինեն: Ընդհակառակը, այդ ժամանակ հաճախ զգում եք աստղերի աջակցությունը: Շատ Երկվորյակներ հարմար պահի են սպասում՝կարևոր նպատակներին հասնելու և լուրջ քայլեր ձեռնարկելու համար: Չեն բացառվում անսովոր պատահարներ, հետաքրքիր զուգադիպություններ, որոնց շնորհիվ ձեր առջև կբացվեն նոր հնարավորություններ: Ամսի 9-ից հետո չէր խանգարի զգուշությունը: Չի կարելի ասել, որ բարդ կամ անհաջող ժամանակահատված է սկսվում: Պարզապես, պետք է ցանկացած հարցի ավելի պատասխանատու, ուշադիր և զգույշ վերաբերվեք։ Հապճեպ կայացրած որոշումները կարող են վերածվել ինչպես մասնագիտական, այնպես էլ անձնական բնույթի մեծ հոգսերի: Առավել լարված շրջան կարող է սկսվել ամսի 23-ից հետո: Իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Պետք է հարմարվել հանգամանքներին, փոխել ծրագրերը, անել բոլորովին ոչ այն, ինչ չէիք ցանկանա: Ինչպե՞ս անել: Փորձեք լուրջ սխալներ թույլ չտալ և չստանձնել պարտավորություն, որը դժվար կլինի կատարելը:
Խեցգետին
Ամսվա սկիզբը բարդ է լինելու: Շրջապատի հետ լեզու գտնելը սովորականից դժվար կլինի: Չի բացառվում, որ հին ընկերների կամ գործընկերների հետ հարաբերությունները կվատանան: Մասնագիտական հարցերի որոշումները հեշտ չեն տրվի, նույնիսկ եթե շատ լավ գիտեք, թե ինչ է պահանջվում անել նպատակին հասնելու համար: Բայց իրավիճակն աստիճանաբար փոխվում է: Սկսում եք այլ կերպ նայել շատ բաների, նկատել այն, ինչ նախկինում չեք նկատել: Ամսի 14-ից հետո, հնարավորություն կունենաք ծանոթանալ հետաքրքիր մարդկանց հետ, օգտակար կապեր հաստատել: Որոշ Խեցգետիններ կհաշտվեն նրանց հետ,ում հետ վիճել են: Հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերը: Ամսվա վերջը ամենաբարդն է: Երբեմն ստիպված կլինեք փոխել ծրագրերը: Շատ Խեցգետիններին իրավիճակը պարզապես ժամանակ չի տա մտորումների համար: Ձեզ պետք կգա շրջապատի աջակցությունը: Ավելի լավ է դիմել այն մարդկանց, ովքեր երբեք ձեզ հուսախափ չեն արել:
Առյուծ
Այս ամսին սովորականից դժվար կլինի ճիշտ որոշումներ կայացնելը:Մեկը մյուսի հետևից բարդ իրավիճակներում կհայտվեք և ժամանակ կպահանջվի յուրաքանչյուրից դուրս գալու համար: Ամեն ինչ շատ խճճված է և ոչ միանշանակ: Երբեմն պարզապես պակասում է սեփական ուժերի նկատմամբ վստահությունը: Ձեզ կարող են մոլորորեցնել խորհուրդները: Փորձեք շփման մեջ կշռադատված լինել, հեռու մնալ բոլոր նրանցից, ովքեր խախտում են սահմանները՝ ներխուժելով ձեր անձնական տարածք: Կարևոր է հնարավորության դեպքում նոր բաներ սովորել: Ինչքան շատ ինֆորմացիա ստանաք,այնքան շատ կարևոր հարցերի պատասխաններ կգտնեք: Դա վերաբերում է և՛ մասնագիտական, և’ անձնական ոլորտներին: Ուրիշի փորձը կարող է շատ օգտակար լինել:
Կույս
Այս ամսում կգերակշռեն դրական միտումները, իսկ դա նշանակում է, որ դուք շատ բաներում հաջողության կհասնեք:Հաճախ հաջողությունը անսպասելիորեն հեշտ է գալիս, պարզապես բավարար է հայտնվել ճիշտ ժամանակին ճիշտ տեղում և չխանգարել աստղերին հոգ տանել ձեր բարեկեցության մասին: Կարող եք բարդ իրավիճակում հայտնվել, բայց ներքին ձայնը կհուշի,թե ինչպես վարվել։ Հետաքրքիր է, որ եթե մյուս նշանների ներկայացուցիչները փորձեն հետևել ձեր օրինակին, ապա հազիվ թե կարողանան հասնել նույնքան փայլուն արդյունքների: Ամիսը հագեցած է ։ Կարող են նոր գործեր և խնդիրներ, համարձակ գաղափարներ ու ծրագրեր առաջանալ: Ընդ որում, կարևոր է չմոռանալ և ժամանակ գտնել հանգստի համար: Գերծանրաբեռնվածություն կարող է հանգեցնել անախորժության: Հատկապես այս առումով վտանգավոր են ամսվա 16-րդ, 17-րդ, 20-րդ և 21-րդ օրերը: Մտերիմներին սովորականից ավելի շատ ուշադրություն է պետք: Կարող են ընտանեկան խնդիրներ ի հայտ գալ, որոնք չեն լուծվի առանց ձեր մասնակցության: Երբեմն կառաջանան իրավիճակներ, որոնք պարզապես չեք կարող միայնակ հաղթահարել, այնպես որ պատրաստ եղեք ջանքերը մտերիմների հետ միավորելուն ։
Կշեռք
Մի հետաձգեք գործերը: Մինչև Ամսի 8-ը, հնարավորություն կունենաք նույնիսկ սարեր շուռ տալ, փոխել աշխարհը դեպի լավը, որոշումներ կայացնել, որոնցից հետո շատ բաներ ձեր կյանքում այլ կերպ կընթանան։ Մի հետաձգեք գործերը, փորձեք որքան հնարավոր է շուտ իրականացնել ձեր գաղափարները: Անշուշտ, կգտնվեն մարդիկ, ովքեր կցանկանան և ի վիճակի կլինեն օգնել ձեզ: Մի փոքր ուշ ավելի բարդ կլինի: Հնարավոր են գործերի հետաձգումներ, կարող են ի հայտ գալ խոչընդոտներ, իրավիճակը,ընդհանուր առմամբ, ավելի լարված ու բարդ կլինի ։ Այդ ժամանակ սովորականից ավելի շատ կպահանջվի մտերիմների օգնությունն ու աջակցությունը: Բայց ցավոք,ոչ միշտ կհաջողվի ստանալ այն: Ամսի 20-ից հետո հավանական են հաճելի իրադարձություններ։ Դուք սկսում եք այլ կերպ նայել շատ բաների, ինչը և թույլ է տալիս փոխել իրավիճակը դեպի լավը ։ Շատ Կշեռքների համար հայտնի կդառնան ապագայի ծրագրերը, կհասկանան, թե ինչի համար արժե ջանքեր թափել,իսկ ինչի համար էներգիա չծախսել:
Կարիճ
Ամսվա սկիզբը շատ լարված է լինելու: Հիմնական խնդիրներըը թաքնված են շրջապատի հետ հարաբերություններում :Կարող է թվալ,որ ձեզ շրջապատում են թշնամիներ,ովքեր սպասում են, թե երբ կվրիպեք: Այդ ժամանակ ցանկալի չէ կարևոր որոշումներ կայացնել, առավել ևս կիսվել դրանցով ուրիշների հետ: Հասկանալի է, որ չարժե նաև խոստումներ տալ, քանի որ դրանք ավելի դժվար կլինի կատարելը, քան կարծում եք: Մի փոքր ժամանակ անց կհասկանաք, թե ինչպես պետք է գործել ։ Դաշնակիցները ոչ միշտ են պատրաստ աջակցել ձեզ: Երբեմն շատ դժվար կլինի փոխըմբռնում ցուցաբերելը: Բայց դա չի ստիպի ձեզ հրաժարվել նպատակներից, նվիրաբերել այն, ինչ կարևոր է ձեզ համար: Ժամանակի ընթացքում շրջապատի հետ հարաբերությունները կբարելավվեն ։ Ամսվա վերջին պետք է կենտրոնանալ աշխատանքի վրա: Հնարավորություն կունենաք կարիերայում առաջընթաց գրացնել, մեծացնել եկամուտները կամ հասնել ձեր առջև դրված նպատակներին: Հարմար ժամանակ է նախաձեռնություն ցուցաբերելու և ձեր ընդունակությունները ցույց տալու համար:
Աղեղնավոր
Այս ամիսը դժվար թե արմատապես փոխի ձեր կյանքը, եթե իհարկե,ջանքեր չգործադրեք դրա համար:Ամեն ինչ լավ է, դուք, ընդհանուր առմամբ, գոհ եք իրավիճակից: Բայց ավելի լավ է մեծ պլաններ չկառուցել: Հավանական են հետաքրքիր ծանոթություններ, տարբեր մարդկանց հետ հաճելի շփումներ: Օգտակար բաներ կիմանք,շատ բաների նորովի կնայեք :Ստացված ինֆորմացիան հետագայում ձեզ անպայման պետք կգա: Հնարավորություն կունենաք մի փոքր ավելացնել եկամուտները, բայց գումարը երկնքից չի ընկնի: Դրան համար պետք է աշխատեք: Ուստի չի բացառվում, որ ստիպված կլինեք հետաձգել ծրագրված հանգիստը, հրաժարվել ուղևորություններից և զվարճանքներից: Ամսվա վերջում արժե ուշադիր լինել ձեր առողջությանը: Չի բացառվում,որ կարող են քրոնիկ հիվանդություններ ի հայտ գալ:
Այծեղջուր
Այս ամիսը դժվար և կարևոր ամիս է ։ Կյանքում շատ բան է փոխվում, բայց այդ փոփոխությունները միշտ չէ, որ նկատելի են ։ Իրադարձությունները, որոնք կկատարվեն այս ժամանակահատվածում, այնքան էլ հեշտ չեն, որքան կարող են թվալ առաջին հայացքից: Այնպես որ ավելի լավ է չշտապել եզրակացություններ անել, այլ հնարավորինս հանգիստ հետևել իրադարձություններին: Կարելի է զգալի հաջողությունների հասնել աշխատանքում: Առավելագույնս կենտրոնացեք մասնագիտական խնդիրները լուծելու վրա։ Չի բացառվում, որ հանուն նպատակների ստիպված կլինեք ինչ-որ բան զոհաբերել: Բայց սա ժամանակավոր է, ավելի ուշ կլրացնեք բացթողումները: Ֆինանսական պատկերը լավը կլինի ։ Դուք խելամիտ եք տնօրիում գումարը, ներդնում եք այն միայն հուսալի նախագծերում ։ Սա շատ ճիշտ մոտեցում է, հենց այն թույլ կտա խուսափել հիասթափություններից և կորուստներից: Պետք չէ ակնկալել, որ հեշտ կհասնեք հաջողությունների, բայց չի կարելի նաև թերագնահատել սեփական հնարավորությունները։ Հիմա դուք իսկապես կարող եք շատ բանի հասնել ։
Ջրհոս
Պատրաստ եղեք փորձությունների: Ամսվա սկզբին դրանք բավականին շատ կլինեն ։ Ուժեղ եղեք և մի՛ հանձնվեք: Եթե հրաժարվեք մտածածը իրականացնելուց, ապա շուտով կզղջաք: Ավելի լավ է հապճեպ և առանց մտածելու չփոխեք ծրագրերը: Իրավիճակը ընկալելու և հասկանալու համար ժամանակ է պետք , իսկ ավելի հաճախ բանիմաց մարդկանց խորհուրդներ, ինչպես նաև մտերիմներից հուզական աջակցություն: Հեշտ չի լինի նրանց համար, ովքեր մենակ են մնում սեփական խնդիրների հետ ։ Ամենայն հավանականությամբ դա տեղի ունենա հենց փորձառու, բանիմաց Ջրհոսների հետ: Նրանք հաստատ, թեկուզ և ոչ անմիջապես, իրավիճակից ելք կգտնեն: Կհաջողվի նվազագույնի հասցնել կորուստները, լուրջ սխալներ թույլ չտալ: Այս ամսին դժվար կլինի աշխատանքում և անձնական կյանքում հավասարակշռություն պահպանել: Արժե մտածել ժամանակի կառավարման մասին, հետևել, թե ինչի վրա եք ծախսում ձեր ժամանակը:
Ձուկ
Այս ամիսը շատ բարենպաստ կլինի: Շատ բաներ սովորականից հեշտ կտրվեն: Կարելի է ձեր առաջ մեծ, ծավալուն նպատակներ դնել, և դուք բոլոր հնարավորությունները կունենաք դրանց հասնել համար: Դեպքերը երբեմն շատ արագ են զարգանում, դուք հասցնում եք կողմնորոշվել, ճիշտ որոշումներ կայացնել: Հնարավոր է զգալի առաջընթաց աշխատանքում: Հաճախ դուք միայնակ հաջողության եք հասնում այն գործերում, որոնք ուրիշները ի զորու չեն անել: Չի բացառվում, որ հնարավորություն կունենաք կարիերայում հաջողություն գրանցել: Մի վախեցեք երևակայել, երազել, պլաններ կազմել, որոնք անհավատալի են թվում: Հիմա ձեզ համար անհնարինը հնարավոր է և հնարավոր է զարմանալի իրավիճակ ստեղծվի, որը թույլ կտա իրագործել բաղձալի ցանկությունները: Կարելի է նախաձեռնություն ցուցաբերել, համարձակ որոշումներ ընդունել և ընդառաջ գնալ ճակատագրին: Հիմա դուք անվախեք, լի ուժով և էներգիայով: Դժվար թե առաջանան այնպիսի խոչընդոտներ, որոնք դուք չկարողանաք հաղթահարել: