Ամեն երկրորդ այցելուն իմաստունին միևնույն հարցն էր տալիս. -Ի՞նչ է լինելու մահանալուց հետո․․․

Այդ օրը բոլորը կարծես պայմանավորված լինեին, ամեն երկրորդ այցելուն իմաստունին միևնույն հարցն էր տալիս.

Что такое смерть и что происходит с душой после смерти? Видео | Ислам в  Дагестане

-Ի՞նչ է լինելու մահանալուց հետո:

Իմաստունը միայն ծիծաղում և ոչինչ չէր պատասխանում: Հետո աշակերտները հարցրեցին, թե նա ինչու է խուսափում պատասխանից:

-Դուք նկատել ե՞ք, որ հետմահու կյանքով հետաքրքրվում են միայն նրանք, ովքեր չգիտեն, թե ինչ անել այս կյանքի հետ: Նրանց ևս մեկ կյանք է հարկավոր, որն անվերջ կտևի,-պատասխանեց իմաստունը:

Бог дает тем, у кого нет | ТБН

-Այնուամենայնիվ, կա թե՞ ոչ անդրշիրիմյան կյանք,- համառեց աշակերտներից մեկը:

-Հարցը նրանում է կայանում, թե արդյո՞ք կա կյանք ՄԻՆՉ մահը, պատասխանեց իմաստունը:

Оцените статью