Ամուսինը եկավ տուն, և մտնելով երեխաների սենյակ՝ զարմացավ… Ահա թե կինն ինչ էր արել

36-ամյա Բեկին երկու երեխաների մայր է: Փոքրիկները վաղուց էին խնդրում, որ ծնողներն իրենց սենյակը դարձնեն արտասովոր ու հետաքրքիր: Քանի որ ամուսինները չունեին մեծամասշտաբ վերանորոգման համար անհրաժեշտ գումար, ոգեշնչվելով համացանցի լուսանկարներից՝ կինը որոշեց օգտագործել ամենահասանելին:

Ահա այսպիսինն էր երեխաների ննջասենյակը:

Երեխաներս ցանկանում էին ունենալ ջունգլիների ոճի ննջարան: Սկզբում զբաղվեցի արկղերով, որոնք շատ տարիներ առաջ նվիրել էր հաճախորդներիցս մեկը: Ես այն ներկեցի կանաչ գույնով, ավելացրեցի ոսկեգույն բռնակներ, -ասում է Բեկին:

Հետո կինը գնեց պատերի համար կապույտ ներկ և սկսեց նկարել վագրի նախշեր:

Գուգլում գտա վագրի գծերին համապատասխան նկար, որը ինձ շատ դուր եկավ, հենց դա էլ կրկնօրինակեցի: Մյուս պատին ուզում էի պաստառ գնել, բայց այն թանկ էր, դրա համար էլ ուղղակի սպիտակ ներկեցի, իսկ սև բծերը նկարեցի ինքնուրույն:

Քանի որ Բեկիի որդին պաշտում է պանդաներին, դրանք նույնպես առկա են սենյակի դեկորում:

Մահճակալաները ներկել եմ 4 տարբեր գույների, քանի որ ներկ քիչ էր մնացել, իսկ նորը գնել չէի ուզում: 

Մահճակալի պահարանները, ի դեպ, իրականում կոմոդի դարակներն են, որոնք իրենք պատրաստվում էին գցել աղբը:

Հոգատար մայրիկն ավելացրել է նաև արհեստական ծաղիկներ, լամպեր, որպեսզի ամեն ինչ կախարդական տեսք ունենա:

Շատ քիչ գումար եմ ծախսել, սակայն դա էլ բավական էր, որ երեխաներիս ցանկություններն իրականացնեմ:

Նյութը հրապարակման պատրաստեց Առաջին ինֆո կայքը

 

 

 

 

 

 

 

 

Оцените статью