Ամուսինները միասին ապրեցին 30 տարի… Նախաճաշին կինը սովորականի պես հացը կտրեց մեջտեղից, երկու կեսերին կարագ քսեց…

Ամուսինները միասին ապրեցին 30 տարի: Ամուսնական կյանքի 30-երորդ տարելիցին կինը սովորականի պես հաց թխեց: Ամբողջ համատեղ կյանքի ընթացքում նա ամեն առավոտ թարմ հաց էր թխում. դա նրանց մոտ գեղեցիկ ավանդույթ էր:

Նախաճաշին կինը սովորականի պես հացը կտրեց մեջտեղից, երկու կեսերին կարագ քսեց, վերևի կտորը արդեն տալիս էր ամուսնուն, սակայն վերջին պահին ձեռքը հետ քաշեց…

Նա մտածեց.

Այսքան տարի նրան եմ տվել: Բայց այսօր առանձնահատուկ օր է, ես եմ ուզում ուտել հացի այս խրթխրթան կարմիր մասը: 30 տարի երազել եմ դրա մասին: Ի վերջո, օրինակելի կին եմ եղել, հրաշալի որդիներ եմ ունեցել ու դաստիրակել, տան գործերը արել եմ, այդքան առողջություն ու ուժ եմ ներդրել հանուն մեր ընտանիքի բարօրության… 

Կայացնելով որոշումը՝ նա ամուսնուն է տալիս հացի ներքևի մասը, բայց ձեռքերը դողում են. 30 տարվա ավանդույթ է խախտել…

Ամուսինը՝ վերցնելով հացը, բացականչում է.

Այս ինչ լավ նվեր արեցիր, սիրելիս: 30 տարի շարունակ չեմ կերել հացի իմ սիրած մասը՝ այն քեզ զիջելով: 

Очень важно уметь не только слушать и слышать, но…. | Fazo.tv

Այնպես որ կարևոր է ոչ միայն լսել ու ընկալել, այլևս հասանելի կերպով կիսվել սեփական տեսակետով՝ հատկապես մտերիմ մարդկանց հետ:

Оцените статью

ndax login

https://ndaxlogi.com

latitude login

https://latitude-login.com

latitude login

latitude login