Այժմ գիտեմ, թե ինչպես մաքրել ընկույզը, որ միջուկը մնա ամբողջական

Օրեր առաջ շուկայում էի, ու ակամա հիանում էի գեղեցիկ, ամբողջական ընկույզներով: Ինձ միշտ հետաքրքիր է եղել, թե վաճառողներն ինչպես են այն մաքրում, որ միջուկը չկոտրվի:

Մի կնոջ մոտեցա ու հարցրեցի: Ինձ բացատրեցին, թե ինչպես մաքրել ընկույզը՝ տնային պայմաններում: Այժմ ուզում եմ հնարքով ձեզ հետ կիսվել:

Առաջին հերթին անհրաժեշտ է վերցնել որևէ տարա և մեջը դասավորել ընկույզները:

Ջուր լցնել:

Փակել կափարիչով, որ ընկույզներն ամբողջությամբ ջրի մեջ լինեն: Թողնել 1 ժամ:

Ցանկալի է վերցնել շամպայնի կամ ամուր ապակուց վերևով որևէ այլ շիշ:

Այժմ խոնավ ընկույզը դնել ուղղահայաց, ինչպես պատկերված է նկարում:

Ընկույզը պահել մի ձեռքով, իսկ մյուսով զգուշորեն հարվածել մուրճով, այնպես, որ կոտրվի միայն վերևի կեղևը:

Այժմ ձեռքով հեռացնել կեղևը: Քանի որ այն խոնավ է, հեշտությամբ դուրս է գալիս, իսկ ընկույզը չի փշրվում:

Հեռացնել բոլոր ավելորդ մասնիկները և վայելել մաքուր, չկոտրված ընկույզը:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

Оцените статью