
Այսօր՝ սեպտեմբերի ութին, դերասանուհի Մարինկա Խաչատրյանը տոնում է տարեդարձը։

Դերասանուհին դարձավ քսանութ տարեկան։ Դերասանուհուն հանրությունը սկսել է ճանաչել հեռուստասերիալներից և սիրել նրան ու նրա խաղը։ Տոնական առիթով դերասանուհին բարձր տրամադրություն է ունեցել և կիսվել ընկերուհիների մատուցած անակնկալներով։

Նրանք կես գիշերն անց այցելել են Մարինկային և նրան տորթ ու այլ նվերներ մատուցել և տարեդարձը սկսել բարձր տրամադրությամբ։ Դերասանուհու ընկերների մոտ անակնկալը ստացվել է։

Իսկ առավոտյան արդեն Մարինկան մի քանի կադրեր է հանրայնացրել և հետևորդներին հայտնել ծննդյան օրվա մասին։ Կադրերին կից Մարինկա Խչատրյանը գրել է․ «Իմ ծննդյան օրն է»։

Դերասանուհուն համացանցային տիրույթում շտապել են շնորհավորել երկրպագուները, ընկերները և մաղթանքներով հանդես եկել։ Մենք նույնպես շնորհավորում ենք դերասանուհուն և լավագույնը մաղթում։






