Այս աղջիկը որոշեց նիհարել, սակայն արդյունքում անգամ ընկերները դժվարությամբ ճանաչեցին նրան

Ավելորդ քաշը զգալիորեն դժվարացնում է կյանքը ցանկացած դեպքում, ու հատկապես եթե երիտասարդ աղջիկ ես, ավելի շատ ես զգում սեփական թերությունը՝ տեսնելով նիհար ու սլացիկ կազմվածքով ընկերուհիներիդ։

Այս կարծիքի էր Լունան, երբ վերջապես ինքն իր համար որոշեց, որ պիտի վերադարձնի սեփական մարմինն իշխելու իրավունքը։ Այն զգացումը, որ մարմինն իրեն «չի հնազանդվում», Լունային վաղուց էր հետապնդում։

Աղջիկը որքան հիշում էր իրեն, միշտ ունեցել է ավելորդ քաշի խնդիր, որը գերազանգել է իր տարիքին համապատասխան նորման։ Հևոց, քրտնարտադրություն, էներգիայի պակաս․․․ այս ամենը լքեց նրան՝ ավելորդ կիլոգրամների հետ միասին։

Լունան վերջապես դարձավ այնպիսին, ինչպիսին որ երազում էր լինել․ առողջ, էներգիայով լեցուն, կենսուրախ։

Նախկին թմբլիկ աղջկանից մնացել էին միայն մեծ աչքերն ու շեկ վարսերը։ Լունան որոշեց մոտիվացնող հոլովակ հրապարակել, որտեղ ցույց տվեց իր անցած ուղին։ Ի դեպ, աղջիկը նիհարելու համար չի կատարել որևէ վիրահատական միջամտություն։

Նա կարողացել է նիհարել՝ շտկելով սննդակարգն ու ուշադրություն դարձնելով ֆիզիկական վարժություններին։

Այժմ Լունայի զգեստապահարանում այլևս չկա լայն ու տձև հագուստ, դրանց փոխարեն նա կրում է թրենդային իրեր։

Նյութը հրապարակման պատրաստեց Առաջին ինֆո կայքը

 

 

Оцените статью