Այ քեզ նորություն… այս դեղահաբերը կան բոլորի տանը, դրանք պայքարում են բշտիկների, թեփի ու կոշտուկների դեմ…

ԺԱՄԱՆՑ

Սա ամենահայտնի, մատչելի ու հաճախ օգտագործվող դեղահաբերից մեկն է, սակայն դրա կիիառման եղանակների մասին շատ քչերին է հայտնի: Խոսքը ասպիրինի մասին է: Այն կարող եք օգտագործել ոչ միայն կոսմետիկ ու հիգիենիկ նպատակներով, այլև որպես մաքրող ու լվացող միջոց: 

Ասպիրինի կիրառման եղանակներ

Դեմքի բշտիկները կանհետանան կարճ ժամանակում, եթե դրանց քսեք քերած ասպիրինի ու կիտրոնի հյութի խառնուրդ: Մի քիչ սպասելուց հետո՝ լվացեք մածուկը: Շուտով կհայտնաբերեք, որ կարմրածությունն ու այտուցվածությունն անցել են:

Միջոց՝ կոշտուկների դեմ

Միացրեք կիտրոնի հյութն ու ասպիրինը, քսեք կոշտուկներին և փաթաթեք թրջած կտորով: 10 րոպե անց դրանցից հեշտությամբ կազատվեք չեչաքարով:

Մազերի առողջացում

Լողանալիս մազերին լցրեք ասպիրինի ջրային լուծույթ: 15 րոպե անց լվացեք գլուխը և վայելեք փայլը:

Հիանալի հնարք՝ թեփի դեմ

Ասպիրինը խառնեք շամպունի հետ և լվացեք գլուխը: Եթե թեփն առաջացել է սնկային հիվանդության ու բակտերիաների հետևանքով, այն լիարժեք կանհետանա:

Յուղոտ մաշկի մաքրում

Զգուշորեն շփեք մաշկը ասպիրինից մածուկով: Դրա համար ասպիրինը լուծեք ջրի մեջ: Լվացեք այն, և մաշկի անցքերը կմաքրվեն:

Դեմքի համար դիմակ

Այս պրոցեդուրայի համար պետք է խառնել ասպիրինի 7 հաբ, 3 գդալ բնական յոգուրտ և 1ճ.գ. մեղր: Օգտագործեք դիմակը երեկոյան ժամերին, որ պահպանեք մաշկի երիտասարդությունը:

Ծաղիկների թարմությունը պահպանելու համար

Եթե ուզում եք, որ ձեր ծաղկեփունջը երկար ապրի, ջրի մեջ մի քանի հաբ ասպիրին գցեք:

Վաննայի մաքրում

Որպեսզի վաննային փայլ հաղորդեք, ամբողջ մակերեսին ասպիրինի ու ջրի լուծույթ լցրեք: Կես ժամից լվացեք ու սրբեք:

 

Оцените статью