Անի Երանյանը հուզեց ողջ համացանցը․ Դերասանուհու շնորհավորանքը մայրիկի ծննդյան առթիվ

Ջերմ ու սիրառատ գրառում է արել Անի Երանյանը՝ մայրիկի ծննդյան առթիվ։

Դերասանուհին իր ինստագրամյան էջում հրապարակել է հոլովակ՝ մայրիկին նվիրված երգի ներքո, որը լցված է սիրով ու շնորհակալությամբ։ Տեսանյութին կից Անին գրել է․

«Մամ ջան
Օրհնյալ լինի ծնունդդ
Էս երգում ամեն բան ասված է․․․
Շնորհակալ եմ, որ իմ Մաման ես»

Հրապարակումը անմիջապես հուզել է հետևորդներին, ովքեր միացել են շնորհավորանքներին։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ևս ընտանիքում տոնական առիթ էր․ Անի Երանյանը նույնքան սիրով շնորհավորել էր նաև իր հայրիկի ծնունդը՝ կիսվելով նրա հետ լուսանկարներով։

ԱՂԲՅՈՒՐ

Оцените статью