Անհապաղ ազատվեք այս իրերից, եթե ուզում եք, որ տունը մաքուր ու հավաքված լինի

Եկեք խոսեքն այն մասին, թե որ իրերից է անհրաժեշտ ազատվել, որպեսզի տունը միշտ լինի մաքուր ու հաքաված, իսկ մթնոլորտը՝ բարենպաստ ու թեթև:

Հնամաշ սրբիչներ ու սպիտակեղեն

Սպիտակեղենը կարող է ազդել ձեր քնի, ինչպես նաև ննջասենյակի ընդհանուր տեսքի վրա: Առանց մտածելու դեն գցեք ինչպես հնամաշ սպիտակեղենը, այնպես էլ նույն վիճակում գտնվող սրբիչները:

Խանութի կախիչներ

Եթե տանը կուտակվել են զույնզգույն բարակ կախիչներ, որոնց վրա եղել է հագուստը գնելու պահին, դեն գցեք: Ձեր պահարանն ավելի կոկիկ տեսք կունենա, եթե գնեք միանման որակյալ կախիչներ, առավել ևս դրանք բավականին մատչելի են:

Առանց զույգի իրեր

Խոսքը գնում է գուլպաների, ականջօղերի, ձեռնոցների մասին, որոնց երկրորդը կորել է:

 Դատարկ տուփեր

Շատերն են պահում դատարկ տուփեր՝ կարծելով, թե մի օր պետք կգան: Ազատվեք դրանցից ու տեղը ավելի ռացիոնալ օգտագործեք:

Հագուստ, կոշիկներ, որ էլ չեք կրում

Բնական է, որ ժամանակի հետ մենք հոգնում ենք որևէ իրերից, կամ դրանք այն տեսքը չունեն, որ կարելի է կրել: Նման դեպքում դրանք պահելը այնքան էլ ճիշտ չէ:

Լարեր, պատյաններ, լիցքավորիչներ

Եթե հեռախոսը արդեն չկա, կարծում ենք, դրա աքսեսուարները պահելը իմաստ չունի:

Ժամկետանց մթերք կամ այլ ապրանքներ

Մի մոռացեք պարբերաբար ստուգել օգտագործվող մթերքի, նաև կենցաղային նյութերի ժամկետը:

Հին ատամի խոզանակներ, սպունգեր

Իրերի կանոնավոր զննումը և ավելորդերից ազատվելը կօգնի մշտապես պահել բնակարանը մաքուր վիճակում:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

Оцените статью