Աշոտ Ղազարյանի երգչուհի թոռնուհին պատմել է, թե ինչպիսին պետք է լինի իր ընտրյալը

Սիրված հումորիստ Աշոտ Ղազարյանի թոռնուհին, ով արդեն երգի ասպարեզում իր հստակ քայելրով առաջ է գնում՝ երգչուհի Անահիտ Ադամյանը հայ լսարանին ճանաչելի դարձավ մի քանի միջազգային երաժշտական մրցույթներին մասնակցությունից հետո։ Անահիտը կարճ ժամանակում կարողացավ մեծ թվով հետևորդներ հավաքել սոցիալական հարթակներում, որտեղ, ի դեպ, բավականին ակտիվ է։

Անահիտը «Սրտի տանիքներով» հաղորդման ժամանակ անկեղծացել է և պատմել, թե ինչպիսին պետք է լինի իր ընտրյալը։

Անահիտը խոսել էր ամուսնանալու, դրա հարմար տարիքի մասին ու նշել, որ իր համար չկա հստակ տարիք, որը պարտադրում է ամուսնություն: Երգչուհու խոսքով` յուրաքանչյուրի մոտ անհատական է: Իր դեպքում ինքը կարևորում է իր`ֆինանսապես կայացած լինելը, սակայն հակառակ դեպքում խնդիր ևս չի տեսնում:

Անահիտը խոսել էտղամարդու իր իդեալի մասին` կարևորելով սուտասան չլինելը, քանի որ ինչպես ինքն է նշում`մեկ անգամ սուտը պարզելուց հետո, այլևս նույնը չի լինի.«Պետք է սուտասան չլինի»,- նշեց Անահիտը։

«Երբ ասում են, որ տղամարդը կարող է դավաճանել և դա նորմալ է, ինձ համար դա անընդունելի է: Թեպետ նշեմ, որ նման հիասթափություն չեմ ապրել»,-ավելեցրել է նա։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ խոսակցություներ էին պտտվում, որ Անահիտն ու իր սիրելին բաժանվել են։ Թե ինչն է եղել նրանց բաժանման պատճառը, հայտնի չէ։

Оцените статью