ԽՈՅԵՐ
Այսօր սիրելիին բավականին դժվար կլինի համակերպվել այն մտքի հետ, որ դուք ինքնուրույն մարդ եք եւ ունեք սեփական կարծիք:
ՑԼԵՐ
Այսօր դուք կհասկանաք, որ ձեզ վրա չափից շատ մեծ բեռ եք վերցրել ձեր, ձեր սիրելիի եւ ձեր համատեղ ապագայի համար:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր դուք բավականին երկար կսպասեք ձեր սիրելիից, որպեսզի նա կատարի ձեր ուզած քայլերը, սակայն զուր, քանի որ նա նույնիսկ չի էլ մտածի, թե դա որքան կարեւոր է դա ձեզ համար:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր հստակ կանոնակարգ մշակեք ձեր պահվածքի համար եւ շարժվեք դրան համապատասխան: Օրա ընթացքում կարող են իրավիճակներ լինել, որոնք ձեզ կստիպեն փոխել ձեր տեսակետը:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր դժվարությամբ կհամակերպվեք այն մտքի հետ, որ ձեր սիրելին ճիշտ է, իսկ դուք` ոչ: Այնուամենայնիվ, աշխատեք ընդունել դա:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր կտխրեք` հասկանալով, որ ձեր անձնականում ինչ-որ բան այնպես չի եղել, չի ստացվել, բայց կարող էր եւ ավելի լավ լինել:
ԿՇԵՌՔՆԵՐ
Որքան քիչ պատմեք սիրելիին ձեր կյանքի, ձեր տանջանքների եւ անհանգստությունների մասին, այնքան ավելի կհեռվանաք միմյանցից:
ԿԱՐԻճՆԵՐ
Որպեսզի սիրելիի հետ ավելի մտերմանաք, հարկավոր է, որ միասին հոգ տանեք ինչ-որ մեկի մասին, օրինակ` երեխայի, ընտանի կենդանու կամ բույսերի:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Հավանաբար, դուք շատ հույսեր էինք կապում այսօրվա հետ, սակայն իզուր: Հուսահատությունից չեք խուսափի, սակայն շնորհիվ ձեր սիրելիի, դուք կհաղթահարեք ամեն ինչ:
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Այսօր դուք կհասկանաք, որ սիրում եք ձեր զուգընկերոջը` անկախ նրանից, թե ինչպես է նա իրեն պահում եւ ինչ է անում:
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր սիրելիի համար կարեւոր կլինի քնելը, այնպես որ` չխանգարեք նրան: Ոչ մի դեպքում չարթնացնեք եւ չշեղեք:
ՁԿՆԵՐ
Այսօր դուք պետք է մտածեք ընտանիքի անդամներին կերակրելու մասին: Եթե ձեր պատրաստած կերակուրները բազմազան չեն, ապա հենց այսօր կարող եք փորձել նոր բան պատրաստել: