Աստղաբանները վստահեցնում են․ կենդանակերպի այս նշանները ամենածույլն են

Խոյ
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները փորձում են ներդաշնակություն գտնել, գնահատում են լավ վարվելակերպը, գեղեցիկը՝ իր բոլոր արտահայտչամիջոցներով: Բայց ալարկոտությունը հաճախ է այցելում նրանց:
Բանն այն է, որ խոյերը պերֆեկցիոնիստ են, և ինչ-որ բնագավառում հիաթափվելով կամ ինչ-որ բանից կոտրվելով՝ նրանք այլևս չեն կարողանում հաղթահարել իրենց մոտ առաջացած դեպրեսիան և ապատիան:
Խոյերը կարող են ուժով, էնտուզիազմով լի, բազմաթիվ ամբիցիաներ ունենալ, բայց երբ ապատիան «հարձակվում է» նրանց վրա, կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները դառնում են չափազանց ալարկոտ: Այդ պահերին ավելի լավ է նրանց մենակ թողնել ու հուսալ, որ նրանց ուժերն ու աշխատելու ցանկությունը կվերականգնվի:

Ցուլ
Նրանք կարող են աշխատել, բայց գերադասում են հրամաններ տալ մարդկանց: Ցուլերն ատում են ինքնուրույն որևէ բան անել։
Հենց այդ պատճառով է, որ նրանցից շատերը դառնում են ղեկավար, որպեսզի սեփական գործը հանձնարարեն աշխատակիցներին։
Ցուլերը լիդեր են և չեն սիրում որևէ մեկին ենթարկվել: Եթե կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հարգեն կամ սիրեն իրենց ղեկավարին, կարող են մեծ էնտուզիազմով կատարել նրանց հանձնարարությունները:
Ցուլերին կառավարելը շատ հեշտ է: Նրանց մոտիվացնելու համար հարկավոր է, պարզապես, հաճախ հաճոյախոսել ու ոգևորել բոլոր հարցերում՝ չնկատելով նրանց սխալներնը: Ցուլերն էգոիստ են, և ծուլության գլխավոր պատճառը հենց դա է:

Ձուկ
Ձկները համարվում են կենդանակերպի նշաններից ամենախելացիները:
Պարզապես նրանք այնքան ալարկոտ են, որ ցանկանում են շուտափույթ լուծել իրենց առջև ծառացած յուրաքանչյուր խնդիր՝ չծախսելով ավելորդ էներգիա և ժամանակ:
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հաճախ թափթվփած են և մաքրակենցաղ չեն, որովհետև կենցաղային գործերի համար նրանք երբեք չունեն ժամանակ կամ տրամադրություն:

 

Оцените статью