Աստղաբանների կարծիքը․ լավագույն ընկերուհիները ըստ կենդանակերպի նշանի

Խոյ, Առյուծ, Աղեղնավոր

Կրակի տարրի ներկայացուցիչներ լիցքավորում են իրենց էներգիայով ու ապշեցնում են իրենց ամրությամբ: Նման ընկերուհու հետ կարելի և ուրախանալ և տխրել: Իհարկե, այս նշաններին ավելի շատ կհետաքրքրի նույն բնավորություն ունեցող մարդիկ։ Խոյը միշտ կպաշտպանի Առյուծին, եթե ինչ-որ մեկը վիրավորի նրա հպարտությանը, նա միշտ օգնության կհասնի ընկերուհուն, ով դժվարության մեջ է: Այս ցանկի մեջ հիանալի կտեղավորվեն նաև Աղեղնավորները՝ խնջույքների և վառ ճանապարհորդությունների սիրահարները։ Նրանց հետ Առյուծն ու Խոյը երբեք չեն ձանձրանա։

 

Ցուլ, Կույս, Այծեղջյուր

Ցուլին, Կույսին ու Այծեղջյուրին միավորում է նրանց մելամաղձությունը։ Այս աղջիկները միշտ սթափ են մտածում ու նախապես հաշվարկում իրենց յուրաքանչյուր քայլը։ Նրանք չեն ներում դավաճանությունը և առանց ափսոսանքի կջնջեն իրենց կյանքից այն մարդկանց, ովքեր կանտեսումեն իրենց ժամանակը: Երկրային տարերքի այս մարդկանց համար միշտ ավելի հեշտ է լեզու գտնել միմյանց հետ՝ գոնե նրանցից յուրաքանչյուրը գնահատում է նյութականը և կայուն հարաբերությունները՝ առանց հուզական պոռթկումների։

Երկվորյակ, Կշեռք, Ջրհոս

Օդային այս նշանները շատ ճարպիկ են իրենց գործերում և որոշումներում և անմիջապես հարմարվում են ցանկացած փոփոխության և հանգամանքների: Կենդանակերպի ոչ բոլոր նշանները կարող են լավ վարվել Երկվորյակների, Կշեռքների և Ջրհոսների հետ: Բայց մյուս կողմից, այս եռամիասնությունը հարմար է միմյանց ընկերակցության համար: Նրանց միավորում են ընդհանուր իդեալները, հաղորդակցության դյուրինությունն ու անմար լավատեսությունը։ Սովորաբար խնջույքից հետո, երբ բոլորը գնում են տուն, այս երեքը մինչև առավոտ նստում են և կիսվում փայլուն մտքերով։ Երկվորյակները երբեք չեն հոգնի Կշեռքների անվերջ պատմությունները լսելուց և միշտ կաջակցեն Ջրհոսներին իրենց ստեղծագործական նախաձեռնություններում:

 

Խեցգետին, Կարիճ, Ձկներ

Խեցգետինները, Կարիճները և Ձկները ֆլեգմատիկ բնույթ ունեն. այս տղաները հաճախ չեն կարողանում վերահսկել իրենց զգացմունքները: Նրանք կարեկցող են, տպավորվող և սրտին մոտ են ընդունում տարբեր իրադարձությունները: Ջրային նշանների համար հեշտ չի լինի ընկերանալ Այծեղջյուրների կամ Կույսերի հետ, սակայն նրանք միշտ ընդհանուր լեզու կգտնեն միմյանց հետ։ Կարիճը միշտ կօգնի Խեցգետին ընկերուհուն հավատալ իրեն, իսկ անփույթ ու երազկոտ Ձկներին կուղղորդի ճիշտ ուղու վրա։

Оцените статью