Բոլոր լվացքի փոշիները նախատեսված են իրերը մաքուր դարձնելու համար, սակայն ոչ բոլոր ապրանքանիշների արտադրանքներն են կարողանում կատարել իրենց առաջ դրված խնդիրը: Հաճախ լավ արդյունքի համար ստիպված ենք լինում գնել բարձրակարգ թանկարժեք լվացքի փոշի:
Եթե ուսումնասիրեք մատչելի և ոչ այնքան էժան փոշիների բաղադրությունը, կտեսնեք տարբերությունը: Պարզ ասած՝ թանկարժեք լվացքի փոշիները պարունակում են անուշադրի սպիրտ, որը վաճառվում է ցանկացած դեղատանը: Պարզվում է, այն կիրառվում է ոչ միայն մարդկանց գիտակցության բերելու համար, այլև կենցաղում:
Ես որոշեցի փորձարկում անել իմ սպիտակ հագուստի վրա, որը մի թեթև դեղնել էր: 10 լ գոլ ջրին ավելացրեցի 2ճ.գ. անուշադրի սպիրտ: 1 ժամով իրերս թողեցի մեջը: Պարզաջրելուց հետո հայտնաբերեցի, որ լաքաները չկան, դեղնությունը ևս, իսկ գույնը ավելի հագեցած սպիտակ էր դարձել: