Ձեր երեխաները հոգատարության և քնքշության կարիք ունեն: Դրա մասին բոլորը լավ գիտեն, սակայն հաճախ չեն հետևում այդ չգրված օրենքին: Երբեմն երեխաները զրկված են բավարար ուշադրությունից ծնողների կողմից, քանի որ վերջիններս զբաղված են գումար աշխատելով: Նրանք գտնվում են մշտական սթրեսի մեջ և ծանրաբեռնված են խնդիրներով:
Որոշ ծնողներ, այնուամենայնիվ, հոգ են տանում երեխաների զգացմունքների մասին և փորձում են անել ամեն ինչ, որպիսի երեխան բարի, երջանիկ և անկեղծ մեծանա: Դրա գաղտնիքը բավականին պարզ է՝ գրկախառնություններ: Այո, հենց գրկախառնություններն են փոքրիկներին դրական իմպուլսներ տալիս:
Գրկախառնություններն ամրացնում են մոր և երեխայի կապը: Այդ պարզ միջոցով երեխաները կարող են ավելի մտերիմ լինել ծնողների ծնողների հետ և ավելի լավ հասկանալ էմոցիաները: Այդպես նրանք չեն լինի չար և ագրեսիվ, ընդհակառակը, նրանք հեշտությամբ կհաղթահարեն կյանքի դժվարություները:
Հետազոտությունները ցույց են տվել, որ այն երեխաները, ում ծնողները հաճախ են գրկում, ավելի արագ են զարգանում: Այդպես երեխաներն ավելի լավ են հաղորդակցում շրջապատի մարդկանց հետ և ավելի մեծահոգի են լինում, քան այն երեխաները, ովքեր ծնողական ուշադրության պակաս են ունեցել: