«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ գրելով․
«Աշոցքում արդեն ձմեռ է»։
Հիշեցնենք, որ արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, նոյեմբերի 20-ի կեսօրից հետո և 21-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ: Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտիներում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ նաև բուք: