Շատերիս համար դժվար է օրը սկսել առանց սուրճ խմելու, քանի որ այն ոչ միայն օգնում է արթնանալ, այլև տալիս է մեծ էներգիա։ Բայց արդյո՞ք գիտեք, թե ինչ է տեղի ունենում ձեր մարմնի հետ, եթե ամեն օր սուրճ եք խմում։
Սուրճը ձեզ ավելի խելացի է դարձնում
Եթե օրը սկսում եք սուրճով և մի կտոր քաղցրավենիքով, լավանում են ձեր ունակությունները, ուղեղն ավելի հեշտ է կենտրոնանում և լավանում է հիշողությունը։
Սուրճը ձեզ ավելի երջանիկ է դարձնում
Սուրճը տալիս է էներգիա և օգնում արթնանալ, բացի այդ ձեզ ավելի երջանիկ է դարձնում։ Ըստ գիտնականների՝ օրական 1-2 բաժակ սուրճը նվազեցնում է դեպրեսիայի առաջացման վտանգը՝ դրա մեջ պարունակվող հակաօքսիդանտների շնորհիվ։
Պաշտպանում է դիաբետից
Հետազոտությունը ցույց է տվել, որ ամեն օր սուրճ խմելով՝ զգալիորեն կնվազեցնեք դիաբետի առաջացման վտանգը։
Սուրճը պաշտպանում է Ալցգեյմերի հիվանդությունից
Օրական 1-2 բաժակը կարող է պաշտպանել Ալցգեյմերի հիվանդությունից, սակայն եթե չարաշահեք ըմպելիքը, կստանաք հակառակ արդյունք։
Սուրճը նվազեցնում է սրտանոթային հիվանությունների ռիսկը
Ըստ գիտնականների կատարած ուսումնասիրությունների՝ բոլոր նրանք, ովքեր ամեն օր սուրճ են խմում, ավելի հազվադեպ են ունենում առողջական խնդիրներ՝ կապված սրտի և անոթների հետ։
Սուրճը ձեզ ավելի ընկերասեր է դարձնում
Կան նաև այնպիսի փորձարկումներ, երբ սուրճ օգտագործած մարդիկ եղել են ավելի ընկերասեր, քան սառը ըմպելիք խմած անձինք։
Սուրճը կարող է պաշտպանել քաղցկեղից
Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ սուրճը կարող է նվաազեցնել քաղցկեղի առաջացման ռիսկը, սակայն, ցավոք, դա դեռ ապացուցված չէ։
Սուրճը կարող է փրկել ձեր լյարդը
Հետազոտությունների արդյունքներին համաձայն, սուրճը դրական կերպով է ազդել ցիռոզից տառապող մարդկանց առողջության վրա։
Իսկ դուք սիրու՞մ եք սուրճ։