Արդյո՞ք հաճախ եք արտասվում․․․ Ահա թե ինչ են պատմում հոգեբաններն այս առումով։Երբեմն մարդիկ չեն կարողանում զսպել ո-
րոշակի էմոցիաները՝ ինչպիսիք են ցավը, ուրախությունը, և արցունքներն ինքնըստինքյան գալիս են։Մինչդեռ ոմանք փորձում են
թաքցնել զգացմունքներն ու էմոցիաները՝ զսպելով արցունքները, որ ոչ ոք չտեսնի, որ իրենք արտասվում են։
Շատերը արցունքները ընդունում են որպես թուլության նշան, սակայն իրականում ճիշտ հակառակն է։Քչերը գիտեն, որ արցունքնե-
րը լավ արդյունք են ապահովում առողջության համար։ Այնպես որ եթե հաճախ եք արտասվում, տեսեք, թե հոգեբաններն ինչ են ա-
սում դրա վերաբերյալ։
Արցունքները ձեզ ավելի լավ մարդ ու լավ ընկեր են դարձնում
Անսպասելի իրավիճակները, վատ նորությունները, դժբախտ պատահարները կամ խնդիր ները ձեզ ավելի ուժեղ մարդ դառնալու հի
մք կտան, կօգնեն ստեղծել ավելի լավ հարաբերություններ ընտանիքի և ընկերների հետ։Դուք կարող եք լինել այն ուժեղ ընկերը, ում
կողքին կարելի է արտասվել, կարող եք արտ ասվել ինքներդ,եթե ճնշված եք։Եղեք ազատ,մի վախեցեք արտասվել նրանց ներկայութ-
յամբ, ում վստահում եք։
Արցունքները վկայում են այն մասին, որ չեք վախենում սեփական զգացմունքներից
Գոյություն ունեն տարբեր գործոններ և պատճառներ, որոնք արտասվելու հնարավորություն են տալիս։ Անհաջողություններ, կոտ-
րված սիրտ, սթրես, բարկություն, ատելություն, տխրություն, առողջական խնդիրներ և այլն։ Կան մարդիկ, ովքեր կարող են արտաս-
վել անգամ ֆիլմ դիտելուց կամ երգ լսելուց հետո։
Կարողանում եք վերահսկել և հաղթահարել սթրեսը
Ցանկացած իրավիճակում, որում հայտնվել եք, հաշվի առեք, որ շտապ պետք է ազատվել սթրեսից, անհանգստությունից։ Այս հար
ցում կօգնի արցունքներին ազատություն տալը։Արցունքները նշանակում են, որ դուք բվականաչփ ուժեղ եք և կարող եք շատ ուշա-
դրություն չդարձնել նրան, թե մարդիկ ինչ կասեն կամ կմտածեն ձեր գործողությունների մասին։