Արցախում վաղն արդեն չի լինելու խաղաղապահ. Ինչ է սպասվում

ԺԱՄԱՆՑ

1in.am-ը գրում է. Հաճախ է խոսվում այն մասին, որ Հայաստանն ունի

հինգ տարի ժամանшկ՝ նոր իրողություններին պատրաստվելու համար: Այդ ժամանակահшտվածը «սահմանվում» է ռուս խաղшղապահների Արցախում տեղակայման ժամկետով, որը հինգ տարի է: Ինչպես հայտնի է, ըստ համաձայնության, եթե հինգ տարին լրանшլուց վեց ամիս առшջ կողմերից մեկը չի հայտնում առարկություն, ապա խաղաղապահների տեղակայումը

ինքնաբերաբար երկարաձգվում է ևս հինգ տարով:Այդպիսով, Արցախում ռուս խաղաղապահների ներկայության ժամկետը Հայաստանում դիտարկվում է այսպես ասած շատ թե քիչ հարաբերականորեն հուսալի ժամանակահատված, որը մեզ պետք է նոր իրողությունների և մարտահրավերների պատրաստվելու, վերականգնվելու համար:

Այն, որ այսօր ռուս խաղաղապահների ներկայությունը Արցախում էապես պայմանավորում է կայունության խնդրի ապահովման էական հանգամանքները, կասկածից վեր է: Բայց, ամբողջ հարցն այն է, որ մենք չունենք հինգ տարի ժաանակ: Մենք ընդհանրապես ժամանակ չունենք և չափել ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունները Արցախում ՌԴ խաղաղապահների տեղակայման ժամկետով, խիստ անհամարժեք է:

Բանն այն չէ, որ այդ ժամկետը կարող է կտրվել զգալիորեն ավելի շուտ: Ի վերջո, կարող է լինել նաև լիովին հակառակը՝ այն կարող է դառնալ 5–ի փոխարեն տարի: Խնդիրն այն է, որ ներկայիս աշխարհաքաղաքական միջավայրում տեղի են ունենում այնպիսի շարժեր, երբ կարճ ժամանակ անց արդեն ռուս խաղաղապահները կարող են բոլորովին չլինել կայունության երաշխիք և Հայաստանը կանգնի երաշխիքների կամ մեխանիզմների բացակայության, սղության

առաջ: Ըստ այդմ, Հայաստանը չի կարող գործել հինգ տարի ժամանակ ունենալու տրամաբանությամբ:Հայաստանը պետք է գործի անգամ հինգ ամիս չունենալու մտածողության և տրամաբանության ռեժիմում, հրամայական դիտարկելով առավելագույնս արագ ռեգիոնալ կայունության հավելյալ թե ռազմական, թե քաղաքական մեխանիզմների ուղղությամբ

աշխատանքը, որի առանցքում բնականաբար հայկական կարողությունների վերականգնումն է: Բանն այն է, որ նույն կերպ առաջին պատերազմից հետո Հայաստանում մտածել են, թե կա բավականաչափ ժամանակ, բայց հանկարծ պարզվեց, որ տարին անցել է ակնթարթորեն և այդ ընթացքում գործնականում չի արվել Հայաստանը աշխարհաքաղաքական իրողություններին և անմիջական մարտահրավերներին ու սպառնալիքներին պատրաստ դարձնելու ուղղությամբ: Ըստ այդմ, եթե անգամ

պահպանվի Արցախում ռուս խաղաղապահների ներկայության ժամկետը՝ հինգ տարի, միևնույն է Հայաստանի համար դա չէ, որ պետք է լինի ուղենիշ: Մենք ընդհանրապես պետք է ներքին տրամաբանության իմաստով աշխատենք այն մտայնությամբ, որ Արցախում վաղն արդեն չի լինելու խաղաղապահ և մենք լինելու ենք մենակ, ըստ այդմ մենք այսօր՝ ամեն օր պետք է աշխատենք վաղը մենակ չմնալու նպատակադրումով:

(Visited 157 times, 38 visits today)
Оцените статью