Բազուկի թուրմը՝ բույսերի համար․ արդյունավետ միջոց

ԺԱՄԱՆՑ

Պատուհանագոգին աճող ծաղիկները հաճելի են բոլորին, հատկապես երբ պատուհանից այն կողմ սառը եղանակ է, կանաչ գույնը աչք է շոյում։ Միայն թե կարևոր է ճիշտ խնամել ծաղիկները, որպեսզի դրանք չչորանան և շարունակեն լավ աճել։

Այս բնական թուրմը կօգնի սնուցել սենյակային բույսերը՝ նպաստելով դրանց առողջությանն ու աճին։ Բազուկով թուրմը կօգնի ծաղիկներին վերադարձնել կենսական ուժը։

свекольный отвар для растений

Բազուկով թուրմը հիանալի պարարտանյութ է, որը անթերի է բոլոր տեսակի ծաղկող բույսերի համար։ Բանն այն է, որ բազուկի եփելու ընթացքում ջրի մեջ են հայտնվում մեծ քանակությամբ սննդային տարրեր։ Դրա շնորհիվ թուրմը հագեցած է հանքային բաղադրությամբ․ կալիում, մագնիում, ֆտոր, մանգան, ֆոսֆոր։ Շքեղ պարարտանյութ ձեր սիրելի ծաղիկների համար։

свекольный отвар для растений

Ինչ է պետք անել

Լավ լվանալ բազուկը, դնել կաթսայի մեջ և ջուր ավելացնել։ Աղ լցնել պետք չէ։ Եփել՝ մինչ պատրաստ լինելը։ Բազուկն օգտագործել ուտեստներ պատրաստելու համար, իսկ ջրով պարարտացնել ծաղիկները։ Սպասեք, որ բազուկի ջուրը սառի, 1։1 հարաբերակցությամբ խառնեք մաքուր ջրի հետ և լցրեք հարմար տարայի մեջ։

Կարևոր․ օգտագործեք միայն թարմ թուրմ, քանի որ դրա մեջ են պարունակվում մեծ քանակությքամբ սննդանյութեր։ 

свекольный отвар для растений

Թուրմն օգտագործեք ծաղիկները ջրելու համար շաբաթական 1 անգամ։ Սա բավական է բույսերի աճն ապահովելու, նաև տարատեսակ հիվանդություններից պաշտպանելու համար։

свекольный отвар для растений

Նյութը պատրաստեց Հայկական Ինֆո կայքը

 

 

 

 

Оцените статью