Բաքուն օգնեց. Երեւանը հաստատեց Շուշիի պատկանելությունը

ԺԱՄԱՆՑ


Բաքվում հավատարմագրված մի քանի տասնյակ երկրների դեսպանների՝ օկուպացված հայկական Շուշի կատարած այցից հետո Արցախի արտգործնախարարությունը, Հայ առաքելական եկեղեցին և Հայաստանի արտգործնախարարությունը հանդես եկան  հայտարարություններով:

Հայաստանի արտգործնախարարությունը լռում էր ՝ չնայած այն բանին, որ Մինսկի խմբի համանախագահող երկրների դեսպանները հրաժարվել էին Ալիեւին հրավերից: Հայաստանը վերջին շրջանում հիմնականում լռում է՝ արտահայտելով իր համաձայնությունը Մոսկվայի և Բաքվի թելադրած օրակարգի հետ: ԱԳՆ-ն այս անգամ էլ կլռեր, բայց դա չափից շատ կլիներ:

Բաքուն այս քայլով ոչ միայն ստիպեց ՄԽ համանախագահներին հստակ դիրքորոշում հայտնել, այլեւ ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին ճանաչել Հայաստանի անմիջական պատասխանատվությունը Արցախի գրավյալ տարածքների, Շուշիի, Արցախի ապագայի համար, դրանց հայկական պատկանելությունը: Վերջին ամիսների միտումները հանգեցնում էին այն բանին, որ ՀՀ կառավարությունը արտաքին քաղաքականությունն ու Արցախի հարցը պատվիրակում է Ռուսաստանին, Բաքվին և ում ասես՝ միայն թե բացի սահմանները, պղինձ վաճառի և չմտածի սահմանների մասին:

Բայց երկար տարիներ հայկական միջավայրում տարածված թեզը, որ առանց Ղարաբաղը հանձնելու Հայաստանը չի կարողանա հանգիստ ու կուշտ ապրել, պարզվեց բլեֆ էր: Հայաստանը պատասխանատվություն է կրում հայերի և հայկական հողերի համար, ուզի, թե ոչ:

Արտաքին գործերի նախարարության հայտարարությունը դարձել է այն շեմը, որն այսուհետ որոշելու է Հայաստանի պատասխանատվության նվազագույն մակարդակը: «Ադրբեջանի իշխանությունները նմանատիպ միջոցառումներով փորձում են օրինականացնել Արցախի ժողովրդի դեմ իրականացված ագրեսիան և ամրապնդել հակամարտությունն ուժի կիրառմամբ լուծելու սեփական պնդումները», ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:

Оцените статью