Բուժումը մորս թուլացրել է… Օրերցօր նրա վիճակն ավելի և ավելի է վատանում…

Մեզ մոտ ծանր ժամանակներ են: Մայրս տուն է գալիս շաբաթական մի անգամ, կամ երկու: Արդեն մի ամիս է, ինչ ես գնում եմ՝ նրան ավտոբուսի կանգառում դիմավորելու: Միշտ մի քիչ շուտ եմ գալիս՝ փորձելով անծանոթների մեջ գտնել իմ ամենահարազատ մարդու դեմքը: Իսկ մայրս փորձում է գտնել ինձ…

Кому нужна одинокая пожилая женщина: почему наша мама после ухода папы так  и осталась одна | Блогерство на пенсии | Дзен

Երբ մենք հանդիպում ենք, ամուր գրկում ենք միմյանց: Նա միշտ ասում է, որ չարժեր գալ, որ հաջորդ անգամ իրեն սպասեմ տանը, սակայն հոգու խորքում գիտակցում է, որ դա անհրաժեշտ է: Ես բռնում եմ նրա ձեռքը և մենք քայլում ենք դեպի տուն:

Նրան ինձ հետ հարմար է: Այս բուժումը մորս թուլացրել է: Օրերցօր նրա վիճակն ավելի և ավելի է վատանում: Որքան էլ, որ նա փորձի թաքցնել դա, միևնույնն է՝ չի ստացվում:

Մազերս սկսել են թափվել,-ասաց նա՝ ցույց տալով մատների միջև մազերի փունջը:

Սիրտս քիչ է մնում կանգ առնի, բայց ես հավաքում եմ ուժերս և ասում.

Ոչինչ, ես գեղեցիկ գլխարկ ունեմ, կտամ քեզ, լա՞վ:

Այդ օրը սկսվեց սարսափը: Ավելի ուժեղ, քան նախկինում: Ես սանրում էի նրա մազերը՝ արցունքներս մի կերպ զսպելով…Բայց չէի լացում:

Առաջին փուլն ավարտվեց: Դա նշանակում է, որ ինչ-որ բան արդեն փոխվել է…

Աստված ջան, խնդրում եմ, օգնիր մայրիկիս…

Оцените статью