Գազօջախի մաքրության պահպանման գաղտնիքը․․․ Չենք կիրառելու ոչ մի թանկարժեք քիմիական միջոց․․․

Ցանկանում եմ կիսվել խոհանոցային գազօջախի մաքրության պահպանման գաղտնիքով, որը երևի ամենահեշտն ու մատչելին է: Չենք կիրառելու ոչ մի թանկարժեք քիմիական միջոց: Չնայած դրանցից շատերն իսկապես արդյունավետ են, բայց կարող են հանգեցնել նրան, որ գազօջախը շատ շուտ կորցնի տեսքը, իսկ պաշտպանիչ ծածկույթն ուղղակի կբարակի ու կմաքրվի:  Բացի այդ, խանութում վաճառվող միջոցները թունավոր են ու վնաս են հասցնում մեր առողջությանը:

Картинки по запросу "фольга на газовую плиту"

Իմացա մաքրման այս եղանակի մասին, երբ ռեստորանում խոհարարի օգնական էի աշխատում: Եկա հերթափոխի ու տեսա, որ խոհարարներից մեկը մաքրում է գազօջախը: Հետո նա ինձ խնդրեց փայլաթուղթ բերել: Ես չհասկացա՝ թե ինչի համար, բայց գնացի դրա հետևից:

Երբ վերդարձա, խոհարարը արդեն հանել էր գազօջախի աչքերը (կոնֆորկաները): Հետո նա սկսեց ծածկել ամբողջ մակերեսը փայլաթղթով:

Պարզվեց, շատ խոհարարներ են այսպես անում, որպեսզի հետո ժամանակ չկորցնեն գազօջախը մաքրելու համար:

Երբ նա ավարտեց փայլաթղթով պատելը, անցավ միսը տապակելուն:

Հիմա իմ տանն էլ եմ նույն կերպ անում: Ավելի հեշտ է պարբերաբար փոխել փայլաթուղթը, քան օրական մի քանի անգամ մաքրել այրված յուղն ու այլ հետքերը:

Оцените статью